Մարդիկ պարբերաբար ձգտրում են միանման ռոմանտիկ զուգընկերների, եթե անգամ ասում են, որ դա այդպես չէ։
Մի զուգընկերոջ հետ ընդհատելով հարաբերությունները, մարդիկ հաճախ ասում են, որ ինչ-որ նոր բան են ցանկանում և պատրաստ են հանդիպել այլ տիպի մարդկանց հետ։ Այդուհանդերձ, մարդիկ ձգտում են գտնել այնպիսի զուգընկեր, որը նման կլինի նախկինին։ Այդ մասին են վկայում նաև անցկացված փորձի արդյունքները։
Տորոնտոյի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որպեսզի պարզեն՝ իրո՞ք մարդիկ հակված են սիրահարվել և հարաբերություններ կառուցել միանման զուհընկերների հետ։ Պարզվում է, որ այս տեսությունն ունի նաև գիտական բացատրություն։
Հոգեբանները փորձ են կատարել, որին հրավիրվել են տարբեր տարիքային խմբերի 332 հոգի։ Նրանք անցել են հատուկ հարցում, որի ընթացքում հինգ բալանոց սանդղակում գնահատել են իրենց որակները։ Մասնակիցներից յուրաքանչյուրը տվյալ պահին կամ նախորդիվ եղել կամ հանդիսանում էին որոշակի մարդկանց զուգընկերը։
Պարզվել է, որ մեծամասամբ որոշակի մարդու ներկայիս և նախկին զուգընկերներն իրենց նկարագրել են միևնույն կերպ։ Վերլուծելով ստացված տվյալները՝ գիտնականները հանգել են այն հետևության, որ մենք կյանքի երկար ժամանակահատվածում հակված ենք որպես զուգընկեր ընտրել միևնույն տիպի մարդկանց և պատրաստ չենք ինչ-որ փորձարկումների գնալ, եթե անգամ հայտարարում ենք այդ մասին։
Գիտնականները նշում են, որ նման ռազմավարության մեջ ոչ մի վատ բան չկա։ Ավելին, միամնան մարդու ընտրությունը կարող է դրական ազդեցություն ունենալ․ չէ՞ որ համանաման զուգընկերոջ հետ հարաբերվելու արդեն որոշակի փորձ կա, և դուք կարող եք խուսափել այն սխալներից, որորնք գործել եք նախկին հարաբերություններում։
02-07-2025 15:10 Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ կանայք, չափահաս դառնալուց հետո (18 տարեկան), պարտավոր են գրանցվել զինվորական ծառայության և կարող են զորակոչվել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով, հաղորդում է BBC-ն։
02-07-2025 15:04 Փոփ աստղ Lorde–ը քննադատության ալիքի է արժանացել, երբ Rolling Stone-ին տված անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ դիտել է համացանցում հայտնված Պամելա Անդերսոնի և Թոմի Լիի՝ տնային պայմաններում նկարված սեքս-տեսանյութը, իսկ ավելի ուշ նույնիսկ հղում է կատարել դրան իր նոր երգի տեքստում։ 28-ամյա երգչուհին ասել է, որ պատահաբար հանդիպել է սկանդալային տեսագրությանը հոգեմետ թերապիայի սեանսից հետո։
01-07-2025 11:13 Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54 A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև: