Կայացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ջազային նվագախմբի նորամուտը
09.07.2019
Հուլիսի 9-ին իր առաջին համերգային ծրագրով հանդիսատեսին ներկայացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նորաստեղծ ջազային նվագախումբը՝ երգչուհի Լինա Խաչատրյանի մենակատարությամբ։
Առնո․Բաբաջանյան համերգասրահում կազմակերպված երեկոյի ծրագրում ընդգրկված էին սիրված ջազային ստեղծագորություններ։ Նորաստեղծ նվագախմբում ժանրի արդեն ճանաչված կատարողներ են՝ սաքսաֆոնահար Մարատ Հակոբյանը, շեփորահար Հայկ Ղազարյանը, դաշնակահար Կարեն Գրիգորյանը, հարվածային գործիքներ՝ Արման Մնացականյանը, բաս կիթառահար Գուրգեն Էբեջյանը։
Լինա Խաչատրյանի խոսքով՝ նվագախումբը նպատակ ունի նպաստելու հայկական ջազային ավանդությների պահպանմանն ու զարգացմանը։ Առաջիկայում նվագախումբը կունենա ևս մեկ համերգ, որն ամբողջովին նվիրված կլինի հայ մեծանուն կոմպոզիտորների ջազային ստեղծագործություններին։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2877 անգամ
|