Ադելի վերջին՝ «21» ալբոմն իր վաճառքով արդեն գերազանցում է վերջին ժամանակների ամենավաճառվող՝ Մայքլ Ջեսոնի «Thriller» ալբոմը: Եվ առհասարակ, այն դառնում է 5-րդ ամենավաճառվող ալբոմը Մեծ Բրիտանիայի երաժշտության պատմության մեջ: Իսկ նրա Rolling In The Deep ալբոմը համանուն երգով ռեկորդներ է սահմանում իր վաճառքով'4,274,300 օրինակ, ինչը շուրջ 500-ով ավել է Մայքլ Ջեքսոնի ալբոմից: Շաբաթական վաճառվում է մոտավորապես 20 հազար օրինակ:
«Thriller - ը ճանաչվել էր վերջին ժամանակների ամենաճանաչվող ալբոմը, հիմա կասկած չկա, որ «21»-ը գերազանցեց նրան, և կխոսվի դրա մասին»,- նշել են Բրիտանիայի Official Charts Company-ն:
Արդեն ինչքան ժամանակ Ադելի երգերը չեն իջնում բոլոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականներից: Նրա 2 ալբոմները թողարկվել են իրարից 2 տարվա ընդմիջումով: Հիմա երգչուհին նշել է, որ նույնը կկրկնվի այս անգամ: «Ինձ մի փոքր հանգիստ է պետք»: Դե ինչ, վայելեք Գրեմմի 6 մրցանակակիր Ադելի հիթերը, մինչեւ նորերով երգչուհին դարձյալ ազդարարի հանգստի ավարտը: