Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

«Տղամարդուն ոչնչացնելու ցանկություն եմ ունենում, եթե նա օրգազմ չի պարգևում». սեքսոլոգի պրակտիկայից

03.05.2012

Սեքսոլոգ, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի կլինիկայի բժիշկ Նարինե Ներսիսյանը  LN-ի ընթերցողներին հարցուպատասխանի ձեւաչափով  հատված էր ներկայացրել  բժիշկ-սեքսոլոգի հոգեթերապևտիկ պրակտիկայից:

«Չկա մի բան, բացի սեքսից, որ տղամարդը կարող է տալ». սեքսոլոգի պրակտիկայից

Շարունակությունն արդեն պատրաստ է: Նարեն (անունը փոխված է) դիմել է սեքսոլոգի օգնությանը այն գանգատով, որ չի հասնում հոգեսեռական բավարարության իր ամուսնու հետ, իր կյանքում հայտնվել են երկու ուրիշ տղամարդիկ, որոնցից մեկը' Հայկը կպչուն ձևով սիրահետում է և հերոսուհու մոտ զգացմունք է առաջացրել: Նա տանջվում է իր սեռական կրքի և սիրո զգացմունքի երկփեղկումից...

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Նարե

-Կասե՞ք ինձ, խնդրում եմ, ի՞նչ եմ ուզում ես Հայկից, երբ իմ ամուսնու հետ միշտ հասնում եմ օրգազմի, իսկ Հայկի հետ' երբեք:

Բժիշկ

-Հոգեբանական ապրումները շփոթել սեքսի հետ միշտ չէ, որ ճիշտ է:

Նարե

-Սերը և սեքսը տարբեր հասկացություննե՞ր են:

Բժիշկ

-Միշտ չէ, որ դրանք տարբեր են, և երևի կա տարիք, որից հետո նրանք անբաժանելի են, բայց միշտ չէ, որ սեքսը արտացոլում է իրական զգացմունքները: Միգուցե ենթագիտակցորեն ինչ-որ արգելք կա Ձեր մեջ կապված Հայկի հետ սեքսի վերաբերյալ, որը խանգարում է հասնել օրգազմի:

Նարե

- Կարող է այդ արգելքը, որի մասին խոսում եք, նպաստել նաև իմ սիրելու անկարողությա՞նը: Եթե լրիվ ազատ լինեմ սեքսի մեջ, ազատ կլինեմ նաև սիրելու մեջ, չէ՞ որ սեքսն էլ հուզական ապրում է:

Բժիշկ

-Մենք երեկ խոսեցինք այդ մասին, որ Դուք գիտակցաբար արգելափակել եք որևէ մեկին սիրելու ցանկությունը, որպեսզի լինեք ավելի ազատ Ձեր գործողություններում. Ձեր պարագայում սեքսը զուտ մեխանիկական է ստացվում, զուրկ էմոցիաներից:

Նարե

-Այո, իմ սեքսը զուրկ է էմոցիոնալ հագեցվածությունից, ու դա ինձ շատ խորը հուզում է: Հայկի հետ սեքսը ոչ մի բանով առավել չի, նույն՝  հուզականությունից զուրկ սեռական գործողությունը, մի բացասական տարբերությամբ' առանց օրգազմի:

Բժիշկ

-Դուք սովորել եք Ձեր զգացմունքները հակառակ սեռի նկատմամբ դիտարկել սեքսի պրիզմայի միջոցով, դա մի տեսակ հիվանդության պես բան է:

Նարե

-Հետաքրքիր միտք է'սեքսի պրիզմայով դիտարկել իմ զգացմունքերը հակառակ սեռի նկատմամբ:

Բժիշկ

-Այո, սեքսի պրիզմայի միջոցով, քանի որ հակառակ սեռի նկատմամբ Ձեր տածած հույզերի ամենակարևոր չափանիշը դարձել է օրգազմը , ուղղակի Դուք, լինելով կին, ծնվել եք տղամարդկային ուղեղի կառուցվածքով, այն է' ուղեղի անալիտիկ բաժինը գերակշռում է էմոցիոնալ բաժնի նկատմամբ:

Նարե

-Այո, ես ինձ երբեմն տղամարդ եմ զգում:

Բժիշկ

-Ինչ խոսք,  դժվար է լինել կին և ունենալ տղամարդկային դատողություններ:

Նարե

-Գուցե դրա համար օրգազմը շատ կարևոր է ինձ  համար: Այն աստիճան, որ եթե տղամարդն ի վիճակի չէ օրգազմ տալու, նա մի տեսակ դադարում է ինձ համար ցանկալի տղամարդ լինել:

Բժիշկ

-Օրգազմը լավ է, սակայն ինձ թվում է՝  նրանով գնահատել մարդու նկատմամբ ունեցած էմոցիաները սխալ է, միգուցե դա է պատճառը, որ ցանկացել եք բաժանվել Հայկից:  Կամ միգուցե Հայկից բաժանվելու ցանկությո՞ւնն է  Ձեր անօրգազմիայի պատճառը:

Նարե

-Գիտե՞ք,  սարդեր կան, որոնց էգերը արուներին ոչնչացնում են սեքսից հետո:

Բժիշկ

-Կան, իհարկե, կան, բայց պետք չէ՝  Ձեզ նույնացնեք սարդի հետ, այլապես շատ սառը կերպարի տեսքով կներկայանաք:

Նարե

-Երբեմն ինձ թվում է, որ ես այդպիսի ցանկություն եմ ունենում, տղամարդուն ոչնչացնելու, եթե նա ինձ օրգազմ չի պարգևում:

Բժիշկ

-Իսկ հնարավո՞ր չէ սեքսի պահին փոփոխել ինչ-որ բան, որպեսզի հասնեք օրգազմի: Հայկը գիտի՞ այդ մասին:

Նարե

-Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց երբ դա այն տղամրդը չէ, որի հետ դու ապրում ես, տարածքային և ժամանակային արգելքներ են ստեղծվում, որոնք խանգարում են: Պետք է  հարմարվել, երբ երկուսիս հարմար է, ապահով, իսկ դա շատ հազվադեպ է ստեղծվում ու այդ փաստը նյարդայնացնում է: Այո, Հայկը գիտի, որ ես օրգազմ չեմ ապրում:

Բժիշկ

-Լավ, այդ դեպքում ինչո՞ւ չեք գնում և Հայկին ասում, որ  չեք ցանկանում շարունակել ձեր  հարաբերությունները:

Նարե

-Ափսոսանքի զգացում կա:

Բժիշկ

-Եկեք խոսենք այդ մասին:

Նարե

-Ափսոսում եմ կորցնել իրեն, դրա համար անցյալ անգամ նահանջեցի, հիշո՞ւմ եք: Խոսել ենք այդ մասին:

Բժիշկ

-Ի՞նչը Ձեզ խանգարեց հաստատակամ լինել մինչև վերջ:  Կարծում եք, որ եթե  սեքս չլինի, նա այլևս չի՞  շփվի  Ձեզ  հետ:

Նարե

-Այո, իհարկե չի շփվի:

Բժիշկ

-Բայց չէ՞ որ շփվում էր մինչև սեքսը:

Նարե

-Այո, բայց սեքսը տրամաբանական եզրահանգումն է կին-տղամարդ հարաբերության, և եթե չկա այդ եզրահանգումը, ապա հարաբերությունը ուղղակի հոգնեցնում և ձանձրալի  դառնում:

Բժիշկ

-Իսկ եթե մի որոշ ժամանակ դադար վերցնեք, որպեսզի ինքներդ պարզեք  Ձեզ  համար, թե ինչ եք ուզում ձեր փոխհարաբերություններից...

Նարե

-Ուզում եմ, ինքը չի թողնում, ասում է՝  չի կարող ոչ մի օր առանց ինձ:

Բժիշկ

-Պետք չէ վերջակետ դնել, դրեք բազմակետ և մի պահ պաուզա վերցրեք , շփվեք առանց սեքսի, ինչպես նախկինում, դա կբերի նրան, որ եթե պարզեք, որ այլևս չեք ուզում, գոնե կունենաք առանց սեքսի շփվելու նախադեպը:

Նարե

-Ես առաջարկել եմ նրան մի շաբաթ դադար տանք մեր շփմանը, նա չի ուզում լսել այս մասին:

Բժիշկ

-Շփումը պետք չէ դադարեցնել, սեքսը դադարեցրեք, շփվեք ինչպես երկու ամիս առաջ, փորձեք սկսել մեկնարկային կետից՝ մոռանալով, որ ձեր միջև սեքս է եղել:

Նարե

-Գիտեք, սեքսն  ինձ  համար միայն ներթափանցումը չէ, ես համբույրն էլ սեքս եմ համարում, իսկ Հայկին տեսնել ու չհամբուրել, չշոյել նրան, չգրկել նրան չեմ կարող, ես ինքս չեմ կարող:

Բժիշկ

-Ճիշտն ասած, ես  Ձեզ սկսեցի չհասկանալ.  մի կողմից Հայկի հետ սեքսը Ձեզ չի բավարարում, մյուս կողմից՝  առանց սեքսի չեք պատկերացնում ձեր հարաբերությունները:

Նարե

-Այո:

Բժիշկ

-Այստեղ միմյանց հակասող երկու մտքեր են. կամ մեկն է ճիշտ, կամ մյուսը, և պետք է պարզե՝  մեկը...

Նարե

-Այո, պետք է:

Բժիշկ

-Եկեք  փորձենք:

Նարե

-Այո, բայց ինչպե՞ս:

Բժիշկ

-Եկեք վերլուծենք:

Նարե

-Մեծ սիրով:

Բժիշկ

-Եթե Հայկի նկատմամբ սեռական ձգում չլիներ, ապա Դուք նրան չեիք ցանկանա անգամ գրկել:

Նարե

-Այո, միանշանակ:

Բժիշկ

-Եթե դա այդպես է, ուրեմն Դուք ցանկանում եք նրա հետ սեքսով զբաղվել:

Նարե

-Այո, ցանկանում եմ:

Բժիշկ

-Սակայն Ձեր անձնական փորձը ցույց է տալիս, որ այդ սեքսը Ձեզ բավականություն չի պատճառում:

Նարե

-Այո, կիսատ մնալու զգացողություն կա

Բժիշկ

-Բայց միևնույնն է, Դուք ցանկանում եք կրկնել այդ փորձը: Կարելի է եզրակացնել, որ Դուք ավելի շուտ այդ կիսատը լրացնելու հույսը փնտրում եք ոչ թե Հայկի մեջ, այլ ինքներդ Ձեր, քանի որ եթե պատճառը լիներ Հայկի մեջ, ի սկզբանե այս պատմությունը չէր սկսվի:

Նարե

-Կարո՞ղ եք մի փոքր ավելի մանրամասնել այս միտքը: Ինքս իմ մեջ փնտրում եմ կիսատը լրացնելու հո՞ւյսը:

Բժիշկ

-Քանի որ մինչ այժմ Ձեր սեքսուալ կյանքում  առաջնորդվել եք օրգազմի հասնելու բացարձակ մաքսիմումով, և այն տղամարդը, ով Ձեզ չի հասցրել օրգազմի,  անպայմանորեն կորցրել է հետաքրքրությունը Ձեզ  համար, իսկ Հայկը դեռևս ոչ, ուրեմն ենթագիտակցորեն Դուք հասկանում եք, որ այս պարագայում խնդիրը ոչ այնքան Հայկի մեջ է, որքան Ձեր ներսում առկա հոգեբանական արգելքների: Եվ այդ է պատճառը, որ ցանկանալով բաժանվել Հայկից՝ միևնույն ժամանակ նաև ցանկանում եք լինել նրա կողքին:

Նարե

-Այո, ես հենց այդ հոգեբանական արգելքներն են ուզում գիտակցել ու բուժվել դրանցից:

Բժիշկ

-Ինձ թվում է՝ Դուք ուղղակի ունեք ինչ-որ ներքին հոգեբանական արգելք, որ այս պահին խանգարում է ձեր հարաբերություններին Հայկի հետ, եկեք փորձենք թվարկել այն բոլոր արգելքները, որոնք հնարավոր են, իսկ դուք կասեք՝ կան դրանք, թե ոչ:

Նարե

-Եկեք:

Բժիշկ

-1. Ամուսնուն դավաճանելու փաստը: 2. Հարաբերությունների անորոշ ապագան: 3. Մեկ այլ անձին անվերապահորեն վստահելը, այսինքն՝ ապրել ոչ թե տրամաբանությամբ, այլ էմոցիաներով, նկատի ունեմ, որ սիրելով ինչ-որ տեղ դադարում ես ապրել սեփական տրամաբանությամբ, և ստիպված ես լինում ապրել զուգընկերոջ հետ միացյալ տրամաբանությամբ, որը սահմանափակում է ձեր ազատությունը: 4.  Ներքին գիտակցում, որ Հայկը, ինչ խոսք, լավ մարդ է, բայց նա քո կյանքի տղամարդը չէ: 5. Ձեր ներկայությունը Հայկի կողքին կխանգարի նրա հետագա անձնական կյանքին:

Նարե

- Հետո՞: Եվ այս բոլոր հանգամանքներն ինչպե՞ս կարող են ազդել ինձ  վրա:

Բժիշկ

-Այս բոլոր հանգամանքները կարող են ազդել ցանկացած մարդու վրա և ներքին հոգեբանական տաբու հանդիսանալ հետագա հարաբերությունների շարունակման համար: Ուղղակի Դուք պետք է Ձեր մեջ փնտրեք և գտնեք այն հիմնական պատճառը, որը, չնայած նրան, որ կա, ձգտում Հայկի հանդեպ, խանգարում է Ձեզ լինել նրա կողքին և վերջապես գտնել այն ներքին պատճառը, որ Ձեզ՝մի  կնոջ, որը ունի նորմալ սեքսուալ և բարվոք հոգեբանական ընտանեկան կյանք, դրդել է ունենալ արտաամուսնական կյանք:

Նարե

-Շատ շնորհակալ եմ, Դուք ինձ լիքը նյութ տվեցիք խորհելու, կարծում եմ՝ ինձ ժամանակ է հարկավոր այս ամենի մասին մտածելու, որից հետո կարող եմ շարունակել զրույցը, այս պահին վստահ չեմ, որ կարող եմ պարզ արտահայտել մտքերս:

Բժիշկ

-Իհարկե, կհանդիպենք մեկ շաբաթից:

Շարունակելի... Հետևեք հերոսուհու սիրային տվայտանքների հոգեսեքսուալ թերապիային:

 


Դիտվել է 8862 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 637 անգամ
23.04.2024
Դիտվել է 190 անգամ
25.04.2024
Դիտվել է 134 անգամ
26.04.2024
Դիտվել է 98 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster