Գարնանային սպորտ. բնության գրկում մարզվելու ժամանակն է
03.05.2012
Ժամանակն է սպորտդահլիճներից դուրս գալու և բնության գրկում մարզումներ անցկացնելու: Առաջարկում ենք այն սպորտաձևերը, որոնք բնության գրկում շատ տեղին ու հարմար են:
Հեծանիվ
Հեծանիվ վարելը արթնացնում է մարմինը, մարզում շարժողական համակարգը, ձգում ոտքերը: Բացի այդ, շատ լավ միջոց է ավելորդ ճարպերից ազատվելու համար: Ինչքան էլ անհավատալի թվա, հեծանիվ վարելը օգնում է նաև տեսողության բարելավմանը: Վարելու ընթացքում, Դուք անընդհատ կենտրոնացման մեջ եք, եւ աչքի մկանները նույնպես մարզվում են:
Անվավոր չմուշկներ
Այսպիսի սպորտաձևով զբաղվելը բավական արդյունավետ ազդեցություն կթողնի Ձեր մարմնի, կազմվածքի վրա: Սիրելի լեդիներ, եթե Դուք օրական անվավոր չմուշկներ քշեք 1 կմ /4.5 րոպե արագությամբ, ապա արդյունքում բավական շատ կալորեաներ կայրեք: Բացի այդ, պարբերական պարապմունքները Ձեզ կպարգևեն հարթ ու ձիգ որովայն:
Վազք
Ամենատարածված, բայց միևնույն ժամանակ ամենահեշտ ու օգտակար միջոցն է նիհարելու համար: Վազքը ոչ միայն նիհարելու խորհրդանիշն է դարձել, այլ նաև կարգավորված շնչառության և արյան ճնշման կարգավորիչ: Վազքը նույնպես բարձրացնում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, լավացնում արյան շրջանառությունը: Երկարատև վազքը էֆեկտիվ է նաև կենտրոնական նյարդային համակարգի համար:
Բոլոր թվարկված միջոցները մարմինը պահում են առողջ, գեղեցիկ և երիտասարդ, օգնում հաղթահարել սթրեսները: Վայելեք գարունը գերազանց ինքնազգացողությամբ: Դիտվել է 7767 անգամ
|