Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեթևամիտ մարդիկ ավելի հաճախ են հաջողության հասնում

19.03.2019

Քչերը կընդունեն, որ իրենք թեթևամիտ են: Ամեն մեկը իր երազանքներում իրեն տեսնում է լուրջ մարդ, ով վերահսկում է իր կյանքը և շրջապատը: Իրականում պարզվում է, որ թեթևամտությունը բացասական գիծ չէ:

Մենք սովոր ենք համարել, որ լրջությունը և կարգուկանոնը հաջողության գրավականն են

Մեզ մանկուց սովորացնում են, որ անկարգությունը և թեթևամիտ վերաբերմունքը իրերի և կյանքի նկատմամբ ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Մենք հավատում ենք, որ միայն լուրջ մոտեցումը կյանքին կարող է հաջողության բերել: Եվ թվում է, թե ապրում ենք ամբողջ կյանքով, չնայած, որ թափթփում ենք իրերը և ամեն օր չէ, որ կատարյալ մաքրության մեջ ենք ապրում: Նույնիսկ, երբ սրընթաց առաջ ենք գնում կարիերայի մեջ, ներքին ձայնը շարունակում է շշնջալ. «Ոչ, դու շատ մակերեսորեն ես ամեն ինչին վերաբերվում և ինչ-որ պատմության մեջ կընկնես ու ոչինչ չի ստացվի»: Արժե՞ լսել այդ ներքին քննադատությանը:

Թեթևամիտ մարդիկ ավելի հակված են ստեղծագործելու

Time պարբերականի լրագրող Էրիկ Բարկերի խոսքերով՝ իրականում ամեն ինչին թեթև նայելը ցույց է տալիս մարդու ինտելեկտը: Նա հղում է կատարում Սթիվեն Ջոնսոնի «Որտեղից են վերցվում լավ գաղափարները: Նորարարությունների ծնունդը և ճակատագիրը» գրքին, որի հիմնական իմաստն այն է, որ մարդու շուրջ անկարգությունը նրա ինտելեկտի ցուցանիշն է: Մեգապոլիսներում մարդիկ ապրում են ավելի անհոգ և հենց խոշոր քաղաքներում է կենտրոնացած նորարարությունների ստեղծման ջանքերը: Թեթևամիտ մարդիկ ավելի են հակված ստեղծագործելու և ունակ են նորարարությունների: Միայն այդպիսի մարդիկ են կարողանում միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատել կամ մի քանի զբաղմունք ունենալ: Դա իր հերթին ստիպում է ուղեղին աշխատել առավելագույն արդյունավետությամբ: Այսպիսի մարդկանց մոտ ծնվում են ամենաանսպասելի մտքեր և նոր գաղափարներ:

Քաոսը բերում է հանճարեղ գաղափարների

600x580

Միգուցե զարմանալի թվա, բայց որքան շատ տարբեր մտքեր շրջեն գլխում, այնքան շատ է հավանականությունը, որ նրանց մեջ կգտնվի արժեքավորը: Հենց այս սկզբունքն է աշխատում մտքերի տեղատարափների հիմթում, որոնք հաճախ կազմակերպվում են ստեղծագործական կոլլեկտիվների կողմից որևէ նոր բան ստեղծելու համար:

Որքան շատ անկարգություն լինի ձեր շուրջ, այնքան ավելի կրեատիվ է աշխատում ուղեղը: Շրջապատող քաոսը ոչ միայն չի խանգարում պայծառ մտածել, այլև ստիպում է անկազմակերպվ մարդկանց աշխարհին նայել այլ տեսանկյունից, մոտենալ իրավիճակին այլ կողմից: Եվ շատ դեպքերում հենց կանոնակարգված կատարյալ աշխարհում ապրել չկարողանալը դառնում է իրական հաջողության բանալին:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9114 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1311 անգամ
19.06.2026
Դիտվել է 398 անգամ
23.06.2026
Դիտվել է 236 անգամ
25.06.2026
Դիտվել է 119 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster