Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպես սովորել  արթնանալ վաղ առավոտյան և ինչու է դա հարկավոր

09.01.2019

Առավոտյան վաղ արթնանալը միշտ տանջալից է եղել շատերի համար: Սկզբից վաղ արթնանում էինք մանկապարտեզ գնալու համար, հետո դպրոց, հետո աշխատանքի: Այնպիսի տպավորություն է, որ զարթուցիչը ողջ կյանքում մեր հետևից է ընկած՝ չթողնելով մեզ նորմալ հանգստանալ:

Սակայն իրականում վաղ արթնանալը պատիժ չէ, այլ երջանկություն: Մարդը, ով սովորել է վաղ արթնանալ, կարող է հասցնել անել բազում գործեր և իրեն զգա ավելի հաջողակ ու օգտակար:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ արթնանալ առավոտյան 4-5 և վերջապես դառնալ հաջողակ մարդ:

Ինչու է դա պետք

Իրականում, եթե դուք ինքներդ չգիտեք այս հարցի պատասխանը, ձեզ մոտ չի ստացվի վաղ արթնանալ: Ոչ մի հորինված պատճառ այս դեպքում չի աշխատի: Կամ այդ հստակ նպատակը կա, և դուք առանց խնդիր արթնանում եք առավոտյան 4-ին, իմանալով ինչ և ինչի համար եք անում, կամ դուք արթնանում եք զարթուցիչի հետ և հետագայում ունենում վատ տրամադրություն՝ չիրականացված պարտականության պատճառով:

Ինչու է դա կարևոր

Կենտրոնացվածությունը և արդյունավետությունը անհրաժեշտ պայմաններ են ամեն մարդու զարգացման համար: Ավաղ, հենց այս որակներն են դժվար լինում զարգացնել: Վաղ արթնացումները կսովորեցնեն ձեզ կարգուկանոնի, ինչի արդյունքում ձեր մոտ կզարգանա կենտրոնանալու կարողությունը: Այս երկու կարողություններով դուք ամեն ինչի կհասնեք:

Գրանցում ենք ժամանակը

600x580

Ավելի դժվար է վաղ արթնանալ նրանց, ովքեր ուշ են քնում: Դադարեք հույսներդ դնել միայն ձեր կամքի ուժի վրա: Վերցրեք նոթատետր և գրանցեք ձեր քնելու ժամը: Մեկ շաբաթը բավարար է հասկանալու համար, թե որքան ժամանակ եք դատարկ վատնում: Այնուհետև սկսեք ենթագիտակցորեն ուղղել ձեր վարքը: Երկար ժամերը, որոնք անիմաստ անց եք կացնում նոթբուքի էկրանի առջև կգնան, և դուք, վերջիվերջո, կսովորեք շուտ քնել:

Ինչ անել առավոտից

Պլանավորումը գործելու նոր ռեժիմի անցման կարևոր մասն է: Կազմեք հստակ գրաֆիկ՝ որ ժամին եք արթնանալու, ինչ եք առաջինը անելու: Առանց այս ցուցակի ուղղակի վաղ արթնանալ չի ստացվի՝ ամեն մի գործ կթվա ընդհանրապես ոչ այդքան կարևոր:

Դանդաղ, բայց ճիշտ

Մի փորձեք անցնել նոր ռեժիմին միանգամից: Դրանից ոչինչ չի ստացվի: Եթե դուք տարիների ընթացքում քնում էիք գիշերվա մեկին և արթնանում առավոտյան 9-ին, ապա միանգամից փոխվելը իրատեսական չէ: Շարժվեք դանդաղ, բայց հստակ քայլերով՝ ամեն անգամ շարժելով զարթուցիչի սլաքները 10-15 րոպե հետ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1369 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գիտնականները հաստատել են միկրաալիքային վառարանի վնասակարությունը

23.03.2019
Մասնագետները կարծում են, որ միկրոալիքային վառարանը մահացու վտանգավոր է։

21-ամյա մոդել Քայլի Ջեները դարձել է պատմության ամենաերիտասարդ միլիարդատերը

07.03.2019
Քայլին շրջանցել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ռեկորդը, որը իր կարողությունը կուտակել է 23 տարեկանում։

Գիտնականները բացահայտել են աղանդերի օգտակարությունը. այն նիհարելու ուղի է

15.02.2019
Գիտնականները դրական պահեր են գտել աղանդերների ընտրության հարցում նրանց համար, ովքեր ձգտում են նիհարել:

Հայտնի է, թե որ երկրներում են ապրում ամենագեղեցիկ կանայք

21.01.2019
Վարկանիշային աղյուսակը կազմելու համար վերլուծության են ենթարկվել 2018 թվականին անցկացված ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթների արդյունքները։

Իրական տղամարդու 10 գիծ

16.01.2019
Չնայած ասպետության ժամանակները հեռու անցյալում են, գծերը, որոնք բնորոշ են տղամարդկանց, մնացել են գրեթե նույնը:

Ինչպես սովորել  արթնանալ վաղ առավոտյան և ինչու է դա հարկավոր

09.01.2019
Այնպիսի տպավորություն է, որ զարթուցիչը ողջ կյանքում մեր հետևից է ընկած՝ չթողնելով մեզ նորմալ հանգստանալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-03-2019 07:44
GelCORE հատուկ գելը կարող է սոսնձել եղջերաթաղանթի կտրվածքները, ինչպես նաեւ բուժել խոցերը եւ աչքերի այլ վնասվածքները. Հարվարդի համալսարանի գիտնականներ:
23-03-2019 07:38
Խորը շունչը կարող է զգալիորեն բարելավել ուղեղի աշխատանքը. նման եզրահանգման են եկել Վեյցմանի գիտական ինստիտուտի գիտնականները
22-03-2019 08:17
19-ամյա աղջիկը 23 միլիոն է վաստակել չինացի երեխաների համար անուններ ընտրելով:
22-03-2019 08:15
Facebook-ում հումորային թեսթը լուրջ ընդունած աղջիկը շտապել է կազմակերպել սեփական հարսանիքը՝ առանց ընկերոջը տեղյակ պահելու:
22-03-2019 08:11
Չինաստանի բնակիչները, 2018 թվականի արդյունքներով, շուրջ 295 մլրդ դոլար են ծախսել պերճանքի առարկաներ գնելու վրա, ինչը 20 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատությամբ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ մարտի 2019 թ   

01.03.2019
Բացառապես բարեհաջող ամիս է. լավագույն օգնականը՝ հաջողությունն է։

LADYNEWS TV
Սրբուկը ներկայացրել է եվրատեսիլյան՝ «Walking Out» երգի տեսահոլովակը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.03.2019
Դիտվել է 2206 անգամ
19.03.2019
Դիտվել է 637 անգամ
22.03.2019
Դիտվել է 536 անգամ
21.03.2019
Դիտվել է 479 անգամ
19.03.2019
Դիտվել է 473 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster