Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Աստղագուշակ սեպտեմբերի 2018 

03.09.2018

Խոյ

Խոյերին սպասվում է աշխույժ սեպտեմբեր: Ամբողջ ամսվա ընթացքում այս նշանի ներկայացուցիչներին կուղեկցեն տոկունությունն ու անհամբերությունը: Խոյերը ձգտելու են նոր ձեռքբերումնեի, վճռական կլինեն, ինչպես երբեք: Այս ամիսը հաջողությամբ կընթանա, ինչպես կյանքի անձնական, այնպես էլ մասնագիտական բնագավառներում:

Ցուլ

Սեպտեմբերը Ցուլերի համար կանցնի հեշտ եւ հաճելի: Ուրիշների ցուցաբերած բարյացակմությունը եւ հոգատարությունը կբարձրացնեն ձեր ոգին ու տրամադրությունը: Ոգևորվածություն այս նշաի ներկայացուցիչները կկարողանան ստանալ կյանքի ցանկացած բնագավառից: Հատկապես հաջողակ կլինեն ծանոթություններն ու շփուները:

Երկվորյակ

Սեպտեմբերը Երկվորյակների համար կլինի հանգիստ եւ հաճելի ամիս: Ոչ մի նորություն եւ փոփոխություն չեն նախատեսվում: Աստղերը խորհուրդ են տալիս բռնել պահը եւ վայելել հանդարտությունը: Նոր ամսվա ընթացքում աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նոր ծանոթություններին, դրանք բարի կլինեն եւ կտեւեն երկար տարիներ:

Խեցգետին

Խեցգետիններին սպսսում է հանգիստ սեպտեմբեր։ Հանգստություն ամեն ինչում, բացի մասնագիտական բնագավառից։ Աշխատանքը Խեցգետիններին կմղի նոր սխրանքների, ինչպես նաև` շոշափելի աշխատավարձ կապահովի։ Հնարավոր են փոփոխուփյուններ կյանքում, միայն թե՝ պետք է դրանք կյանքի կոչել։

Առյուծ

Բարենպաստ ամիս է սպսավում այն երջանիկներին, ովքեր այս նշանի տակ են ծնվել։ Ամեն ինչ բարեհաջող է ընթանալու։ Առյուծները ցանկանալու են բանավիճել, աշխատանքում` փայլել, իսկ տանը` հանգստանալ և վայելել խաղաղությունը։ Անձնական կյանքում Առյուծները հարմարավետություն կզգան։

Կույս

Երջանիկ սեպտեմբեր է սպասվում Կույսերին։ Աշխատանքի վայրում ամեն ինչ հանգիստ է, իսկ անձնական կյանքում թագավորելու է ներդաշնակությունը։ Այս նշանի ներկայացուցիչները վայելելու են տնային հարմարավետությունը, զուգահեռաբար զարգանալուվ և հոգեպես հարստանալով։ Առողջության ամրապնդման համար նրանք սպորտով կզբաղվեն։

Կշեռք

Սեպտեմբերին Կշեռքներին անհաջողություն է սպասվում աշխատանքում։ Ձեր ամբողջ ժամանակը տրամադրեք տան և երեխաների խնամքին։ Դա ձեզ կօգնի թուլամալ և խնդիրներից շեղվել։ Նոր ռոմանտիկ հարաբերությունները մեծ հավանականությամբ կարող են ամուսնությամբ ավարտվել։ Գլուխը մի կորցրեք և սթափ գնահատեք իրադարձույունները։

Կարիճ

Սեպտեմբերը Կարիճներին փորձություններ կուղարկի ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում: Վերահսկեք ձեր զգացմունքները եւ չափավորեք համառությունը: Ազատ Կարիճները պետք է չափավորեն իրենց հավակնությունները եւ ավելի ուշադիր լինեն ուրիշների նկատմամբ: Այս նշանի ներկայացուցիչները, ոքեր հարաբերությունների մեջ են, ստիպված կլինեն դժվար ընտրություն կատարել: Զբաղվեք ձեր սննդակարգով եւ ռեժիմով:

Աղեղնավոր

Այս ամիս հաջողությունն Աղեղնավորների կողն է: Օգտագործեք բոլոր հնարավորությունները` ձեզ դրսևորելու եւ կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու համար: Մի վախեցեք փողից բաժանվելուց: Աշխուժորեն զբաղվեք ինքնակրթությամբ: Հարազատների հետ վեճերի վրա ժամանակ մի վատնեք, եղեք ավելի զգայուն: Մի լարվեք եւ բավարար ժամանակ տրամադրեք քնին:

Այծեղջուր

Սեպտեմբերը Այծեղջուրներին կզարմացնի անակնկալներով: Համառ աշխատանքը, ինքնատիրապետումը եւ ինքնավստահությունը ձեզ կօգնեն գտնել ձեր տեղը: Հարկ է ուշադրություն դարձնեք ձեր ծախսերին: Անձնական կյանքը կայուն է, կուրախացնի ներդաշնակությամբ եւ հանգստությամբ: Ազատ Այծեղջյուրներին սպասում են նոր ռոմանտիկ հրապուրանքներ:

Ջրհոս

Սեպտեմբերին Ջրհոսները ստիպված կլինեն շատ եւ լարված աշխատել, բայց այդ աշխատանքի արդյունքը չի բավարարի ձեր վերադասներին: Պետք է ուշադրություն դարձնեք ձեր բարոյականությանը: Ջրհոսները հարաբերություններում պետք է ուշադրություն դարձնեն իրենց երկրորդ կեսին: Սեպտեմբերին բոլոր առողջական խնդիրները իրենց զգացնել կտան:

Ձկներ

Սեպտեմբերին Ձկները շրջապատի մարդկանց էներգիայով կլիցքավորեն: Այնուամենայնիվ, սեպտեմբերին ֆինանսական աճ չի սպասվում: Նվիրեք ձեզ ընտանիքին․ ջերմությունը եւ հոգատարությունը կտան ձեզ այն, ինչ ձեզ հարկավոր է: Միայնակ Ձկների համար այս ամիսը «միայնակ» էլ կլինի: Այն, ինչ այդքան ցանկանում եք, կգտնեք հաջորդ ամիս: Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք առողջությանը: Հնարավոր է ի հայտ գան քրոնիկ հիվանդություններ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11141 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոլիվուդը բացահայտել է իր աստղերի աշխատավարձերը. ով է ստանում մեկ միլիոն դոլար մեկ սերիայի համար

17.11.2026
Variety ամսագիրը ներկայացրել է, թե որքան են վաստակում դերասանները հայտնի հեռուստասերիալներում իրենց գլխավոր դերերից։

Ով է լինելու հաջորդ Բոնդի աղջիկը. սեքսուալ Սիդնի Սուինիից մինչև պլյուս չափսի թագուհի Նիկոլա Քոքլան

03.11.2026
Լուրեր են պտտվում, որ նոր Ջեյմս Բոնդն արդեն գտնվել է, և նրա անունը կհայտարարվի մինչև 2026 թվականի վերջը։ Իսկ ո՞վ կլինի այն ճակատագրական գեղեցկուհին, որը կգողանա նրա սիրտը։

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-11-2026 12:29
44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09
Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18
Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1434 անգամ
15.11.2026
Դիտվել է 519 անգամ
17.11.2026
Դիտվել է 318 անգամ
18.11.2026
Դիտվել է 289 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster