Մեզ բոլորիս հայտնի է գեղեցկության հայտնի գաղտնիքը, որը մազերը սառը ջրով ողողելն է:
Այս գաղտնիքը, ինչպես ենթադրվում էր, նպաստում է մազերի փայլի ուժեղացմանը: Համարվում է, որ սառը ջուրը փակում է մազերի արմատները` մազը դարձնելով տափակ, ավելի մետաքսե և փայլուն:
Սակայն նոր հետազոտությունը հերքում է այս միջոցի արդյունավետությունը: Պարզվում է, որ դա ընդամենը միֆ է և մեկ այլ չաշխատող «ժողովրդական միջոց»:
Նյու Ջերսիի գիտահետազոտական կենտրոնի մասնագետները փորձարկումներ են արել, որի արդյունքում պարզվել է, որ սառը ջուրը ոչ մի ազդեցություն չի ունենում մազերի փայլի վրա:
Բացի այդ, պարզվել է, որ հենց գոլ ջրով ողողումներն են մազերն ավելի փայլուն դարձնում:
«Սառը ջուրը չի կարող մազերից հանել կոսմետիկ միջոցների մնացորդները, ինչպես դա անում է գոլ ջուրը: Միայն վերջինիս օգնությամբ կարելի է լավ լվանալ մազերը և մաքրել դրանք կեղտից, յուղից ու մազերի հարդարման միջոցներից»,- ասում է հետազոտութան հեղինակ, քիմիկոս Ջոել Կորեթը:
25-09-2026 08:45 Սեպտեմբերի 24-ին Le Figaro-ն հայտնեց դերասանուհի Մարինա Վլադիի մահվան մասին՝ հղում անելով նրա ընտանիքին։ Մարինան 88 տարեկան էր։ Մահվան պատճառը և այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Վլադին հայտնի էր ոչ միայն որպես դերասանուհի և երգիչ, այլև որպես Վլադիմիր Վիսոցկու վերջին կին և նրա մեծագույն սեր։ Նրանք ամուսնացել են 1970 թվականին և ամուսնացած մնացել մինչև Վիսոցկու մահը՝ 1980 թվականը։
23-09-2026 10:19 Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Միլանի նորաձևության շաբաթը , և նույն օրը տեղի ունեցավ Vogue World–ի համաշխարհային ցուցադրությունը, որը հինգերորդ անգամ միավորեց նորաձևության և շոու-բիզնեսի համաշխարհային ներկայացուցիչներին: Ցուցադրության թեման, որին մասնակցում էին այսօրվա լավագույն հայտնիները, «Արհեստագործական վարպետություն և մարդկային մասնակցությունն» էր: «Դա հատկապես կարևոր է անել հիմա՝ արհեստական բանականության դարաշրջանում», - Vogue Italia-ին ասել է Ֆրանչեսկա Ռագացցին:
23-09-2026 10:14 Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ։ Նա վերջերս հայտնվեց Մադրիդում կայացած Mercedes-Benz Fashion Week երեկույթին։ Մոդելը միջոցառմանը ժամանեց ապշեցուցիչ սև, հատակին հասնող, մեջքը բաց զգեստով։ Սակայն երկրպագուներին զարմացրեց ոչ նրա ոճային տեսքը։ Սոցիալական ցանցերն այժմ եռում են այն մասին, թե որքան կտրուկ է փոխվել նրա արտաքին տեսքը. Լիման նկատելիորեն նիհարել է, և, որոշ օգտատերեր ենթադրում են, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես է այս արդյունքին հասել, մեկ բան հստակ է. 45 տարեկանում բեմահարթակների աստղը նույնն է, ինչ 20 տարեկանում էր։
23-09-2026 09:25 Թոմ Քրուզը, երազելով արիստոկրատ հարսնացուի մասին, խիզախորեն սիրահետում է Քեյթ Միդլթոնին: Հոլիվուդյան դերասանը և բրիտանական արքայադուստրը հանդիպել են Լոնդոնում՝ «Digger» ֆիլմի պրեմիերային: Մի շարք հարգված կինոքննադատներ կարծիք են հայտնել. «Թոմ Քրուզը անպայման Օսկար կշահի այս ֆիլմի համար»: Նրանք նկատի ունեն «Digger»-ը, որտեղ հոլիվուդյան դերասանը բոլորովին նման չէ իրեն: Մենք սովոր ենք նրան տեսնել որպես աշխարհը փրկող հերոսի, բայց այստեղ՝ նոսրացող մոխրագույն մազերով և կեղծ փորիկով, նա խաղում է իր կարիերայի ամենատարօրինակ կերպարներից մեկի դերը:
23-09-2026 08:29 Մինչ աշխարհը քննարկում է նրա հայտնի ծնողների բազմամիլիոն դոլարանոց կարողություններն ու հնչեղ անունները, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը լուռ կառուցում է իր սեփական կարիերան՝ հեռու կարմիր գորգից և Հոլիվուդյան շքեղությունից: 18-ամյա Վիվիեն Ջոլին, որին շատ երկրպագուներ անվանում են նախկին զույգի երեխաներից «ամենահամեստը», վերջերս նկատվել է անսպասելի մի բան անելիս՝ փողոցում նկարներ վաճառելիս: Սեպտեմբերի 19-ին Վիվիենը իր իմպրովիզացված տաղավարն է տեղադրել Լոս Անջելեսի տեղական տոնավաճառում: Նրա սեղանը ծածկված էր սեփական աշխատանքներով՝ տպագրություններ, կպչուն պիտակներ և շնորհավորական բացիկներ՝ իր սեփական դիզայնով: Նա ստեղծագործում է «Կակաչների դաշտեր» կեղծանվամբ: