Գիտնականները պարզել են, որ կետոգենիկ դիետան գործուն միջոց է ավելորդ կիլեգրամների, ինչպես նաև՝ օրգանիզմի ծերացման դեմ։
Էությունն այն է, որ սպառվող կալորիաների մեծ մասը կազմում են ոչ թե ածխաջրերը, այլ ճարպերն ու սպիտակուցները։ Դա նշանակում է, որ այդպիսի սնունդը կլավացնի մետոբոլիզը, թույլ կտա վերահսկել սովը։
Հետազոտությունն անցկացվել է մկների վրա։ Կրծողները ցույց են տվել, որ այդպիսի դիետան մեծ տարիքում խթանում է ուղեղի ակտիվությունը։ Հաղորդվում է, որ շնորհիվ դիետայի, ավելի լավ էին հիշում լաբիրինթոսի ելքերը և հաղթահարում խնդիրները։
Պետք չէ շփոթել ցածր ածխաջրածնային դիետան և կետոգենայինը․ դրանք տարբերվում են նրանով, որ վերջինիս ժամանակ հարկ է օգտագործել ավելի շատ ճարպ, սակայն քիչ քանակությամբ ածխաջրեր։ Կետոգենային դիետայի ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ավոկադոյին, ձվին, գունավոր կաղամբին, բեկոնին, պինդ պանիրներին և սպանախին։ Սննդակարգում պետք է ավելացնել նաև կարմիր ձուկը, կոկոսի յուղը, բրյուսելյան կաղամբը և սպանախը։
Նման դիետա պահելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, որը երաշխավորություններ կտա։
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է: