5 ճշմարտություն, որոնց մասին պետք է հիշել ամեն օր
20.07.2018
1. Դադարեք ձեր մասին վատ մտածել: Դուք յուրահատուկ անձնավորություն եք:
Կասկածելով կամ չհավատալով ինքներդ ձեզ, դուք վիրավորում եք այն ուժը, որը ձեզ այս աշխարհ է բերել: Հաճախ հիշեցրեք ձեզ դրա մասին:
2. Այն ինչ մտածում են ձեր մասին ուրիշները, նրանց գործն է: Եթե մարդը հաջողության չի հասել այն բնագավառում, որում ձեզ է դատում, ուրեմն նրա կարծիքը ոչինչ չարժե: Զարգացող մարդիկ հետևում են հաջողակներին և որպես օրինակ վերցնում: Նրանք ժամանակ չունեն քննադատելու: Դա արդեն ձախողակների գործն է, որոնք դոփում են տեղում և վախենում են գործել: Իսկ արդյո՞ք ձեզ հետաքրքրում է ձախողակների կարծիքը:
3. Գիտակցեք, թե ինչ եք անում: Ո՞վ եք դուք, որտե՞ղ եք և ինչո՞վ եք հենց հիմա զբաղվում: Այս հասարակ հարցերը կարող են ձեզ օգնել դուրս գալ իներտային վիճակից, որի պատճառով մարդիկ մշտապես հետաձգում են իրենց գործերը: Այսպիսի վիճակը մեզ թույլ չի տալիս հարմարավետ գոյակցել և արգելակում է մեր զարգացումը:

4. Չկան անհաջողություններ, կա փորձ: Նույնիսկ, եթե դուք ձեր նպատակին հասնելու ճանապարհին խնդիրների բաղվեք, հիշեք, որ դա ընդամենը հնարավորություն է ուղղում մցնել ճանապարհի մեջ, այլ ոչ թե մրցավազքից դուրս ընկնել:
5. Ուղղակի սկսեք գործել: Մարդուն յուրահատուկ է կասկածելը: Դուք երբեք չեք կարող 100% կանխագուշակել ձեր ճանապարհը և ազատվել կասկածներից: Գործելը լավագույն միջոցն է ազատվելու անվտսհությունից և վախերից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9254 անգամ
Читать на русском
|