Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Բումերանգի սկզբունքը կենդանակերպի տարբեր նշանների համար

19.07.2018

Մեր ամեն մի գործողություն իր հետևանքներն ունի: Այն վատը, ինչ մենք արել ենք կյանքում, անպայման հետ է գալու, սակայն ոչ նույն ձևով:

Բումերանգի սկզբունքն ամեն մեկի համար տարբեր է աշխատում: Հպարտություն, եսասերություն, անպատասխանավություն, անտակտություն, ստախոսություն՝ կենդանակերպի տարբեր նշան ունի իր թույլ տեղերը և թերությունները: Ըստ մեր բնավորության մենք անում ենք սխալներ, ինչի համար մոլորակը մեզ վերադարձնում է դրանք:

Խոյ

Խոյերին բումերանգով վերադառնում են նրանց խոսքերը, որոնց հազվադեպ են հետևում: Մի կողմից լավ է, որ նրանք այդքան ազնիվ են, սակայն մյուս կողմից դա նրանց համար կործանիչ է: Լինում է օրինակ, որ նրանք գործընկերոջ օգնության կարիքն ունեն, սակայն վերջինս հիշեցնում է Խոյին իր վիրավորանքը: Խոյերն ընդհանրապես հազվադեպ են օգնություն խնդրում, սակայն կյանքում ամեն ինչ էլ պատահում է: Այդ ժամանակ էլ նրանց ամեն ինչ բումերանգով վերադառնում է:

Ցուլ

Ցուլերը շատ մեծ կարծիքի են իրենց մասին, այդ պատճառով ճակատագիրը նրանց վերադարձնում է իրենց եսասերությունը՝ սիրային անհաջողությունների տեսքով: Գրեթե բոլոր Ցուլերը մտածում են, որ իրենք կատարյալ են, այդ պատճառով հաճախ լավ չեն պահում իրենց հարաբերությունների մեջ: Դա բավականին բացասական է ազդում նրանց անձնական կյանքի վրա:

Երկվորյակ

Երկվորյկաները չեն գնահատում այն, ինչ նրանց համար անում են ուրիշները, այդ պատճառով հաճախ միայնակ են մնում: Նրանց թեթևամտությունը և անտարբերությունը իրենց մասին մտածողների, հոգ տանողների մասին վերադառնում է նրանց բումերանգով՝ տանելով ընկերներին և սիրելի մարդկանց, իսկ նրանց հետ նաև հաջողությունը:

Խեցգետին

Խեցգետինների անեծքը, որը երբեք նրանց չի թողնում, դա մանիպուլյացիան է: Նրանք սիրում են, երբ ամեն ինչ իրենց հսկողության տակ է, այդ պատճառով, աստղերը հաճախ այնպես են անում, որ նրանց կյանքում քաոս է լինում, որը խլում է նրանց լավ տրամադրությունը՝ տանելով ներվերը:

Առյուծ

Առյուծները մտածում են միայն իրենց և իրենց ընտանիքի մասին, մնացածներին վերաբերվում խորին անտարբերությամբ: Նրանց համար մոլորակը հատուկ առանցքի շուրջ է պտտվում, որի կենտրոնում միայն իրենք են: Առյուծները քիչ ընկերներ ունեն, քանի որ նրանք ձևացող են և կեղծավոր: Սակայն ինչ անում ես, այն էլ ստանում ես: Այս եսասեր կենդանակերպի նշանը շրջապատված է իր նման մարդկանցով:

Կույս

Կույսը մշտապես կասկածանքների մեջ է և մտածում է վատի մասին: Մոլորակը դա ոչ մի կենդանակերպի նշանին չի ներում՝ զրկելով նրան հաջողությունից: Անպատճառ բացասականը վերադառնում է բումերանգի սկզբունքով՝ բերելով անհաջողություն սիրո, գործերի, ֆինանսների մեջ:

600x580

Կշեռք

Կշեռքները շատ անհոգ են, այդ պատճառով նրանք կյանքում շատ դժվարությունների են հանդիպում: Նրանք չեն հետևում ծախսերին, սխալ են սնվում, հետո զարմանում են, թե ինչու ունեն քիչ փող և վատ ինքնազգացողություն:

Կարիճներ

Կարիճները սիրում են ինտրիգներ, մանիպուլյացիաներ և հեշտությամբ դադարում են շփվել մարդկանց հետ, ում նրանք դուր են գալիս: Հենց այդ պատճառով նրանց մեջքի հետևում միշտ բամբասում են: Այդ պատճառով էլ աստղերը և մոլորակը շրջապատում է նրանց խնդիրներով՝ զրկելով լավ և վատ մարդկանց տարբերելու ունակությունից:

Աղեղնավոր

Աղեղնավորները շատ անտակտ են և ազատասեր: Տպավորությունն այնպիսինն է, որ նրանք միայն իրենց մասին են մտածում: Շատ են սիրում, երբ իրենց հաղթող են անվանում, այդ պատճառով պատրաստ են ամեն ինչի՝ առաջին տեղի համար: Բումերանգի սկզբունքը նրանց համար մշտական մանր և կպչուն խնդիրներով է արտացոլվում:

Այծեղջուր

Այծեղջուրները սիրում են իրենցից երկրագնդի արքա ձևացնելը: Նրանք չափազանց լուրջ են, այդ պատճառով նրանց բումերանգով վերադառնում է անսովոր տհաճ իրավիճակներ, որոնց պատճառով բոլորը ծիծաղում են նրանց վրա: Դա լինում է հազվադեպ, բայց նշանակետային:

Ջրհոս

Ջրհոսները նրանց դնում են հերոսների տեղ, ում դժվար է փրկել աշխարհը աղետներից: Նրանք փորձում են ուրիշներին կապել իրենց կարծիքը և դա դարձնել իրականություն, ինչի համար ճակատագիրը նրանց դաժանորեն պատժում է ընտանեկան և անսպասելի խնդիրներով՝ նույնսիկ լավ ընկերները լքում են նրանց:

Ձկներ

Ձկների հետ ամեն ինչ պարզ է՝ նրանք երազկոտ են և ապրում են միայն հիասքանչի մասին մտքերով: Նրանց պակասում է լրջությունը այդ պատճառով, նրանք պատժում են իրենք իրենց:

Ընդհանրապես, որքան շատ ենք մենք ցույց տալիս մեր բնավորությունը, այդքան ավելի շատ ենք ճակատագրից ապտակներ ստանում: Շատերը ունակ չեն դա հասկանալու, իսկ մյուսներն ուղղակի չեն ցանկանում հասկանալ: Մարդու էությունն այնպիսինն է, որ նա միշտ առաջ է տանում իր գիծը և չի դավաճանում սկզբունքներին, որոնք նրա մեջ արմատավորվել են ծնողների և մոլորակի կողմից: Այսպես, թե այնպես, բայց կյանքը առանց դժվարությունների կյանք չէ: Հաջողություն ձեզ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10731 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-07-2026 10:13
Հայկական խոհանոցը զբաղեցրել է 87-րդ տեղը աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում՝ ըստ Taste Atlas վարկածի։ Վրաստանը զբաղեցրել է 21-րդ տեղը, Թուրքիան՝ 7-րդ, Ռուսաստանը՝ 28-րդ, Ադրբեջանը՝ 67-րդ, Իրանը՝ 42-րդ տեղը։ Առաջին հորիզոնականում հայտնվել է իտալական խոհանոցը։ Ցանկում ներառվել է 100 երկիր։
16-07-2026 10:10
Շվեդիան զբաղեցնում է առաջին տեղը կյանքի որակով աշխարհի լավագույն երկրների 2026 թվականի վարկանիշում՝ առաջ անցնելով Դանիայից և Կանադայից։ Աշխարհի առաջատար 30 երկրներից 20-ը բաժին է ընկնում Եվրոպային, ընդ որում՝ առաջատար դիրքերում են սկանդինավյան երկրները։ ԱՄՆ-ը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականն ընդհանուր վարկանիշում՝ վերջինը լինելով «Մեծ յոթնյակի» (G7) երկրների շարքում։
16-07-2026 03:18
Չնայած ավոկադոն համարվում է «սուպերմթերք», դրա չափից ավելի օգտագործումը կարող է վնասել առողջությանը։ Ըստ բժշկների՝ ավոկադոն բավականին կալորիական մթերք է․ մեկ միջին պտուղը պարունակում է մոտ 300–350 կիլոկալորիա և շուրջ 30 գրամ ճարպ։ Էներգետիկ արժեքով այն համադրելի է խոզի մսի լավ չափաբաժնի կամ մեկ սալիկ շոկոլադի հետ, ուստի ամեն օր մեկ-երկու ավոկադո օգտագործելը ժամանակի ընթացքում կարող է նպաստել ավելորդ քաշի առաջացմանը։ Լեղաքարային հիվանդություն կամ լեղու կանգի հակում ունեցող մարդկանց դեպքում մեծ քանակությամբ ավոկադոյի օգտագործումը կարող է առաջացնել լեղապարկի կծկումներ և քարերի տեղաշարժ։
16-07-2026 01:24
Բրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Կարա Դելևինը այս ամառը իսկապես թեժ է դարձնում. նա լուսանկարվել է Playboy-ի շապիկի համար: Այս լուսանկարահանումը նրա առաջին համագործակցությունն է հայտնի տղամարդկանց ամսագրի հետ: Աստղին լուսկարահանումերին պատրաստոլ է ոճաբան Լանա Ջեյ Լաքին:
15-07-2026 08:50
Ավանդաբար, Փարիզի նորաձևության շաբաթից հետո ոլորտի առաջատար դեմքերը մեկնում են Իտալիա, որտեղ Dolce & Gabbana-ն ներկայացնում է իր նորաձևությունը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նորաձևության ցուցադրությունները կազմակերպում են երկրի ամենագեղեցիկ անկյուններում՝ ամեն անգամ դրանք վերածելով եռօրյա փառատոնի: Ծրագրում անփոփոխ կերպով ներկայացվում են Alta Gioielleria զարդերի հավաքածուն, Alta Moda կանացի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուները, որոնք բոլորն էլ միավորված են մեկ գաղափարով՝ պատմել ևս մեկ պատմություն Իտալիայի մշակույթի, արհեստների և ավանդույթների մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.07.2026
Դիտվել է 627 անգամ
10.07.2026
Դիտվել է 450 անգամ
11.07.2026
Դիտվել է 436 անգամ
14.07.2026
Դիտվել է 188 անգամ
15.07.2026
Դիտվել է 169 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster