Գիտնականները հայտնաբերել են ավելի քան 100 գեն, որոնք ազդում են մազերիի գույնի վրա
12.06.2018
Գիտնականները հայտնաբերել են ավելի քան 100 գեն, որոնք ազդում են մարդու մազերի գույնի վրա:
Այս հետազոտությունը իրականացվել է Չինաստանի Գիտությունների Ակադեմիայի Պեկինի գենետիկայի ինստիտուտի կողմից, բրիտանական, հոլանդական եւ այլ արտասահմանյան գիտական հաստատությունների հետ համատեղ:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները ճշգրտորեն որոշել են տարբեր ազգությունների ավելի քան 300 հազար մարդու մազերի գույնը, վերլուծել ավելի քան 8 միլիոն գեն՝ վերջիններիս եւ մազերի գույնի միջեւ հարաբերակցությունը որոշելու համար: Վերջնական արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 100 գեն, որոնք ազդում են մազերի գույնի վրա:
Գիտնականների կարծիքով, նոր հայտնագործությունը լայն կիրառություն կարող է ունենալ դատական բժշկության բնագավառում, որը հնարավորություն կտա ճշգրիտ որոշել որոնվող հանցագործների մազերի գույնը՝ ԴՆԹ-ի նմուշները օգնությամբ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4505 անգամ
Читать на русском
|