Գիտնականները կյանքի երկարաձգման միջոց են գտել
05.06.2018
Սիդնեի մի խումբ գիտնականներ պարզել են, որ արագ քայլելը երկարացնում է կյանքը: Ուսումնասիրությունը մասնակցել է ավելի քան հիսուն հազար մարդ:
Բոլոր փորձարկվողները պետք է պատասխանեին հետևյալ հարցին. «որքա ՞ն արագ եք քայլում»: Ուսումնասիրությանը ներգրավել են Շոտլանդիայի եւ Անգլիայի բնակիչներ: Հետազոտության մասնակիցները բացի քայլքի տեմպից նշել են նաեւ իրենց սեռը, տարիքը, քաշը եւ ընդհանուր ֆիզիկական ակտիվությունը:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ միջին արագությամբ քայլելը վաղաժամ մահվան ռիսկը կրճատում է մոտ 20 տոկոսով, իսկ արագ տեմպերովը` 24 տոկոսով: Հետիոտն զբոսանքները հատկապես դրական ազդեցություն են ունենում վաթսուն անց տարեցների վրա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5454 անգամ
Читать на русском
|