Մի քանի նորաձև գաղափար՝ ընկերուհուն նվիրելու համար
18.05.2018
Եթե ցանկանում եք զարմացնել մտերիմ մարդուն, ապա մեր ուղեցույցը ձեզ կօգնի։
Նվերի ընտրությունը ցանկացած հարաբերության ամենաբարդ մասն է։ Նվերը ձեր մասին կպատմի ավելին, քան դուք կարծում եք․ շռայլ եք դուք, թե ոչ, նրբանկատ եք, թե ոչ այնքան, ինչ հարաբերութունների մեջ եք նորաձևության հետ և այլն։ Այս խորhուրդներից հետո վերջին կետի հետ կապված ամեն ինչ ապահովված կլինի։ Նայեք այս ցուցակը և՝ առաջ։
Մարզական կոզիկներ
Սպիտակ մարզական կոշիկները կամ սնիկերները դեռ ոչ մեկին չեն խանգարել։ Իսկ սրանք՝ պարզապես կատարյալ են։

Common Projects
Զարդեղեն
Շքեղ զարդ ծիածանի բոլոր գույներով քարերով, մի բան էլ՝ ավելին։ Երեք տասնյակից ավելի երնգներ, տարբեր գույներ, դրան զուգահեռ զգացողություն, իրենց առջև համեստ և հմայիչ զարդ է։

Madewell
Ակնջողեր
Բալի տեսքով նուրբ աղջկական ականջօղերը հրաշալի ամառային նվեր են ծննդյան տոնի առթիվ։ Այն լրջությունը չունի, որքան ոսկե զարդը, սակայն միաժամանակ ներկայանալի աքսեսուար է։

The Last Line
Ժամացույց
Seiko-ի հրաշալի ժամացույցները միլիոնանոց նվերի տեսք ունեն, սակայն շատ մատչելի են։ Մինիմակիստական են, հզոր, ունիվերսալ։

Կլատչ
Զարդարանքով յուրահատուկ կլատչը նորաձևությունից գլուխ հանող ցանկացած կնոջ համար լավագույն նվեր է։ Համաձայնեք, ինքներդ էլ դրանից չէիք հրաժարվի։

Alexander McQueen
Այֆոնի համար պատյան
Հեռախոսի համար պատյանը նույնպես վատ գաղափար չէ թեթև նվերի համար։

Clare V. x Casetify
Հագուստ
Ամառային բազային զգեստապահարանի իրերը՝ թեթև բաճկոնները, տոպերը, տաբատները նույնպես հրաշալի նվեր կդառնան, եթե դուք չափսը ճիշտ իմանաք։
 
MANGO
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9285 անգամ
Читать на русском
|