Դեպի ուրախություն և երջանկություն
30.04.2018
Ոչ բոլորը կարող են ուրախանալ կյանքի, սովորական բաների, ամեն ապրած օրվա համար: Հոգեբանները պնդում են, որ պետք է սովորել հենց այնպես հաճույք ստանալ: Փոքրիկ հաճույքները կյանքն ավելի հաճելի են դարձնում:
Ավելին, դրանք կարող են մարդուն օգնել հասկանալ սեփական անձին, սովորել շփվել շրջապատի հետ, հաղթահարել սթրեսը և բարդ ժամանակահատվածները: Սակայն, ցավոք, մարդիկ իրենց հազվադեպ են թույլ տալիս ուրախանալ:
Բավականին հաճախ մարդիկ ստիպված են ասել «ես պետք է», «ես ուզում եմ»: Անխոս, տնային հոգսերը, աշխատանքային պարտականությունները, ծնողական պարտքը օրինավոր մարդու գլխավոր հատկություններն են: Սակայն սեփական ցանկությունները պետք չէ արհամարհել:
Ժամանակակից տղամարդիկ և կանայք պետք է կարիերա կառուցեն, հոգ տանեն մտերիմների մասին, ոճային լինեն, հետևեն առողջությանը: Որպեսզի այդ ամենն իրակաություն դառնա, ստիպված պետք է շատ բաներից հրաժարվել, զրկվել սեփական էմոցիաներն ազատորեն արտահայտելուց, սահմանափակել քաղցրը:
Սակայն իմաստուն հոգեբաններն ասում են, որ շատ վնասակար է մշտապես ինքնավերահսկողությամբ զբաղվել: Ցանկությունները, որոնք ի կատար չեն ածվում, խիստ սահմանափակումների պատճառով քայքայիչ ազդեցություն են ունենում մեր հոգեկան-էմոցիոնալ համակարգի վրա՝ ճանապարհ բացելով դեպրեսիաներին: Այդ պատճառով ժամանակ գտնելը փոքրիկ ուրախությունների համար՝ շատ կարևոր է:

Շատ օգտակար է ընկերների հետ քաղաքից դուրս գնալը, մի քիչ ընկնել մանկության գիրկը, ձուկ որսալ, սահնակ քշել, գնդակ խաղալ:
Անհրաժեշտ է շաբաթը մեկ երեկո հատկացնել ուղղակի բազմոցին պառկելու, կոմեդիա դիտելու համար: Պետք է ձեզ հաճելի պահեր պարգևեք: Օրինակ, եթե դուք երկար ժամանակ զրկել եք ձեզ թխվածքից, ուրեմն պետք է հնարավորություն գտնել ուտել այնքան, որքան կարող եք:
Ժամանակակից մարդիկ հազվադեպ են առիթ գտնում ժպտալու: Սակայն, դրա առիթները բավականին շատ են՝ տնօրենի գովասանքը, ընկերոջ հարսանիքը: Եթե նույնիսկ չեք ցանկանում ժպտալ, պետք է ստիպեք ձեզ:
Հոգեվերլուծաբանները վաղուց են ապացուցել, որ ժպտացողները իրենց ավելի լավ են զգում, քան տխուր և մռայլ մարդիկ: Բացի այդ՝ հենց այնպես ժպտացող մարդիկ վստահություն են ներշնչում, նրանց հետ ավելի արագ կարելի է կապ հաստատել:
Իհարկե, կարելի է նստել և դժգոհել դժբախտ սիրուց, բծախնդիր տնօրենից, ավելորդ քաշից: Սակայն պասիվությունը չի փոխի իրավիճակը, հակառակը՝ ավելի կվատացնի: Հոգեբանները խորհուրդ են տալիս հասարակական վայրեր այցելել, հանդիպել ընկերների հետ, ֆիլմեր, թատրոններ հաճախել, գնել անիմաստ բաներ, որոնք կարող են հաճույք պատճառել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9165 անգամ
Читать на русском
|