Ինչպես ճիշտ ընտրել կյանքի ուղեկցին
09.04.2018
Ընտանիք կազմելու ցանկությունը մեզանում բնությունից դրված է անկախ սեռից: Ամեն անգամ հարաբերություններ սկսելով, մենք ենթագիտակցաբար գնահատում ենք՝ արդյո՞ք զույգը մեր հետ կկազմի ամուր միություն հետագայում, թե ոչ: Ավաղ, հաճախ մենք սխալվում ենք մեր գնահատականներում և մեր սպասումները չեն արդարանում:
Ընդհանուր առմամբ ընտանեկան կյանքի համար զույգ ընտրելիս պետք է հետևել հստակ չափորոշիչների:
1. Հստակ ժամանակահատվածից հետո դժվար չէ հասկանալ՝ սազո՞ւմ եք դուք ձեր խառնվածքով, թե ոչ: Դրա համար հարկավոր է հասկանալ, թե ինչ խառնվածք ունեք: Ինչպես հայտնի է գոյություն ունի 4 խառնվածք․ մելանխոլիկներ, Ֆլեգմատիկներ, խոլերիկներ և սանգվինիկներ:
Մելանխոլիկները էմոցիոնալ անձնավորություններ են, չափազանց վիրավորվող և նրբազգաց: Նրանք դժվարությամբ են դիմանում հոգեկան և ֆիզիկական ծանրաբեռնվածություններին: Անշահախնդիր են և միշտ պատրաստ՝՝ օգնության գալու: Նրանցից հիանալի ամուսիններ են ստացվում:
Խոլերիկներն առույգ, մշտապես լարվածության մեջ ապրող մարդիկ են: Նրանք կարողանում են հասնել դրված նպատակներին, սակայն հետո կորցնում են դրանց հանդեպ հետաքրքրությունը:
Ֆլեգմատիկները խելամիտ և չշտապող մարդիկ են: Նրանց ամեն խոսքը քաշ ունի: Դանդաղ են որոշում կայացնում, սակայն որոշելուն պես վստահ են դրանում:
Սանգվինիկները սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Նրանք միշտ շատ ընկերներ և ծանոթներ ունեն: Չեն սիրում բարդ հարցեր լուծել և հեշտությամբ կարող են փոխել զբաղմունքը և նույնիսկ, երբեմն, զույգին:

2. Զգացմունքային համատեղությունից հետո, հարկավոր է դիտարկել նաև ինտելեկտուալ կողմը: Մշակույթի, ուսման մակարդակը, կրոնական հայացքները նույնպես կարևոր են: Որքա՞ն եք դուք նրա, նրա ընտանիքի և ընկերների հետ ձեզ հարմարավետ զգում: Եթե ամեն ինչ կարգին է, ապա կարելի է շարունակել հարաբերություններ կառուցել:

3. Եվ վերջապես ֆիզիկական համատեղելիությունը: Այստեղ, իհարկե, ամեն ինչ անհատական է` զույգի մարմնի հոտn անգամ պետք է ցանկություն առաջացնի, այլ ոչ` վանի: Մարդը կարող է լինել գեղեցիկ, խելացի և դուր գալ ձեզ, սակայն, եթե դուք համատեղելի չեք «քիմիական» մակարդակի վրա, միությունը հաճած անհնար է լինում: Տեսակը, սեքսուալ համատեղելիությունը պակաս կարևոր չեն և մեծ դեր են խաղում զույգի ընտրության հարցում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8960 անգամ
Читать на русском
|