Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Բնության ուժը դեպրեսիայի դեմ

22.03.2018

Եթե մարդը հասկանար ինչ ուժ և հզորություն ունի իրեն շրջապատող աշխարհը, նա դրան այդպես ագրեսիվ չէր վերաբերվի:

Իր գոյության ընթացքում մարդկությունը գիտակցաբար և անգիտակցաբար վնասում էր բնությանը, սակայն նրան հաջողվեց վերականգնվել: Հզոր ներուժը, որը ուղղված է վերականգման համար, գոյություն ունի մեզ շրջապատող աշխարհում, և մենք կարող ենք այն օգտագործել մեր ապաքինման համար: Եվ այսպես, ինչպես կարող է բնությունը բուժել մարդուն.

Արև

Այն ոչ միայն հզոր լուսատու է, որի շնորհիվ մենք տեսնում և զգում ենք տաքությունը: Արևն իր մեջ ունի ստեղծոգործական էներգիա: Նրա ճառագայթների շնորհիվ այս աշխարհում շատ ընթացակարգեր են իրականանում: Բացի այդ, արևը բարենպաստ ազդեցություն է ունենում մեր հոգեկան առողջության վրա: Իրականում ամեն ինչ բավականին պարզ է` արևը խթանում է հորմոնների արտադրությունը, որոնք պատասխանատու են հոգեկան առողջության և կայուն էմոցիոնալ ֆոնի համար: Եթե դուք դեպրեսիայի մեջ եք կամ ուղղակի ձեզ ճնշված եք զգում, գնացեք զբոսանքի նույնիսկ մռայլ եղանակին, քանի որ արևի ճառագայթները միևնույն է անցնում են ամպերի միջով: Իրականացրեք «արևային զբոսանքներ» մինչև ձեզ լավ չզգաք:

600x580

Ծով

Ծովի ջրի հատուկ պարունակությունը նույնպես բարենպաստ ազդեցություն է ունենում մեր հոգեկանի վրա: Գիտնականներն ապացուցել են, որ ծովափին ապրողներն ավելի քիչ են տառապում հոգեկան և հորմոնալ խանգարումներից: Ծովային օդը հարուստ է յոդով, որը կարգավորում է հորմոնների արտադրությունը: Ծովափնյա զբոսանքների օգնությամբ կարելի է ազատվել դեպրեսիայից և բարձրացնել սթրեսակայունությունը:

Բացի այդ ծովի աղմուկն ունի հոգեթերապևտիկ ազդեցություն, չեզոքացնում է սթրեսների արդյունքը և հանգստացնում է:

Ձայնային թերապիա

Տերևների խշշոցն օգնում է հանել լարվածությունը, տրմադրվել դրական մտքերի և բարձրացնել կենտրոնացվածության մակարդակը: Հաճախ զբոսնեք քաղաքային այգիներում կամ անտառներում:

Անձրևի ձայնը բարենպաստ ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա, ազատում է քնի խախտումից և հանգստացնում է:

Թռչունների երգը կարող է բուժել նույնիսկ ամենաբաց թողնված դեպրեսիան, հանգստացնել և թուլացնել:

Կենդանիներ

Այսօր նույնիսկ ավանդական բժշկությունն է ողջունում տարբեր կենդանիների մասնակցությունը՝ թերապևտիկ ազդեցությունը մեծացնելու համար: Զբաղմունքը ձիերով և դելֆիններով օգնում են հոգեկան զարգացման հետ խնդիրներ ունեցող երեխաներին, ինչպես նաև ավելի բարդ հոգեկան խնդիրներ ունեցողներին:

Մեծահասակներին կենդանիների հետ կապն օգնում է հաղթահարել զգացմունքային և հոգեբանական խնդիրները: Դելֆինարիումի հաճախումը, ամենօրյա զբոսանքը չորքոտանի ընկերոջ հետ կամ փամփլիկ կատուն ունակ են ոչ միայն մարդուն ազատել դեպրեսիայից, այլև կյանքն ավելի երջանիկ դարձնել:

Բնության հետ ներդաշնակ կյանքն օգնում է մեզ մեր մեջ բացել ապաքինման աղբյուրները: Ագրեսիվ մի եղեք բնության հանդեպ, այն ստեղծված է ձեր համար և կարող է շատ օգտակար լինել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10331 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1304 անգամ
19.06.2026
Դիտվել է 398 անգամ
23.06.2026
Դիտվել է 235 անգամ
25.06.2026
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster