Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

7 միջոց զգացմունքային կապն ուժեղացնելու համար

05.03.2018

Յուրաքանչյուր հարաբերությունում գալիս է պահ, երբ ոգևորվածությունն անցնում է, իսկ դաժան առօրյան իշխում կատաղի ուժով:

Երբ հայտնվում է կոնֆլիկտային պահ, զույգերը հետ են քաշվում այն լուծելու փոխարեն: Խնդիրները շատանում են, նախկին մտերմությունը կորած է…

Մասնագետներն հուշում են, թե ինչպես լավացնել իրավիճակը:


Ինչ-որ բան առանց նրա արեք

Երբ մարդիկ զգում են, որ իրենց հարաբերությունները վատացել են, նրանք մտածում են, որ հեռվանում են: Իրականում անձնական տարածքը կարող է օգնել կարգավորել հարաբերությունները: Հաճախեք խոհարարական դասընթացներ, ձեր համար նոր զբաղմունք գտեք, արեք այն, ինչը կօգնի ձեզ մտածել միմյանց մասին որպես առանձին մարդու, այլ ոչ թե «կեսի»:

Միասին տեղ գնացեք

Համատեղ հանգիստը միավորում է: Կենցաղից, աշխատանքից հեռու մարդիկ ավելի են բացվում և հանգստանում: Նոր տպավորությունները կամ ռոմանտիկ վայրերը օգնում են հիշել, թե որքան կապված եք միմյանց հետ:

Աշխատանքը թողեք աշխատավայրում

Նամակագրությունը, մշտապես հեռախոսը ձեռքում պահելը ոչ մի լավ բանի չեն բերում հարաբերություններում: Պետք է պարտադիր առանձնացնել աշխատանքը՝ տնից: Իհարկե կարելի է պատմել գրասենյակում տեղի ունեցած զվարճալի դեպքի մասին, սակայն աշխատանքն երկար ժամանակ քննարկման առիթ դարձնելն այդքան էլ լավ գաղափար չէ:

Լսեք միմյանց

600x580

Խոսել կարողանում են շատերը, իսկ լսել՝ քչերը: Փորձեք նորովի խոսել՝ մեկը բացում է բերանը, մյուսը լսում է և կանգնեցնում ինքն իրեն ամեն անգամ, երբ ցանկություն է առաջանում ընդհանտել կամ լրացում անել: Սկզբնական շրջանում դա զարմանալի կթվա, սակայն շատ լավ կազդի հարաբերությունների վրա:

Ավելի շատ ուշադրություն դարձրեք զույգընկերոջը

Դուք ամեն երեկո միասին եք անցկացնում, սակայն զբաղված եք մանր գործերով և գրեթե չեք խոսում: Դա ճիշտ չէ: Հաճելի բան ասեք նրան, գրկեք, այս ամենը թույլ կտա զուգընկերոջը զգալ ցանկալի, իր տեղում գտնվող անձ, այլ ոչ թե հարևան:

Պայմանավորվեք… չպայմանավորվել

Եթե դուք ունեք ինչ-որ թեմաներ, որոնցում համակարծիք չեք, թույլ տվեք ամեն մեկը մնա իր կարծիքին: Դուք երկու անձնավորություն եք, այլ ոչ թե մեկը մյուսի շարունակությունը և յուրաքանչյուրն իրավունք ունի իր կերպ տեսնել իրավիճակը:

Ժամադրություն պլանավորեք

Առօրյայից լավ ցրվելու միջոցը ժամադրությունն է, հին ժամանակների նման, առանց ընկերների, առանց երեխաների, միայն դուք՝ երկուսով:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 12226 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 հոգեբանական ծուղակ, որոնց մեջ ընկնում են կանայք, երբ բացառում են ծառայողական սիրավեպերը

27.10.2026
Ինքներդ ձեզ արգելել սիրահարվել գործընկերներին՝ ավելորդ բամբասանքներից և խնդիրներից խուսափելու ամենահեշտ ձևն է։ Բայց արդյո՞ք այս որոշումը միշտ հիմնված է առողջ բանականության վրա։

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1526 անգամ
22.10.2026
Դիտվել է 428 անգամ
27.10.2026
Դիտվել է 220 անգամ
28.10.2026
Դիտվել է 152 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster