Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակ միջոցներ նյարդերն արագ կարգի բերելու համար

12.02.2018

Խուճապի մե՞ջ եք: Ահա 10 տարբերակ,  նյարդերը հանգստացնելու համար:

Գնեք մեծերի համար նախատեսված գունազարդում

Արթ-թերապիան, ինչպես հայտնի է, հրաշալի օգնում է ոչ միայն հանել սթրեսը, այլ հասկանալ խնդիրները, որոնք դուք երկար չեք կարողացել հաղթահարել: Այն բավականին ժամանակատար է և ցանկալի է անցկացնել մասնագետի հետ: Որովհետև եթե դուք համոզված չեք, որ կարող եք որևէ գեղեցիկ բան ստեղծել, ապա արդյունքը հակառակը կլինի: Իսկ մեծերի համար գունազարդումն այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է: Նկարն արդեն գեղեցիկ է և ձեզ ուղղակի անհրաժեշտ կլինեն գունավոր մատիտներ և մի երկու ժամ ազատ ժամանակ:

Փշրեք

Իրականում ամաները պատին շպրտելը շատ օգտակար է և դա իրականում օգնում է գոլորշին բաց թողնել: Որքան էլ զարմանալի է, վերացնելն ունի վառ արտահայտված հանգստացնող արդյունք: Երբ զգում եք, որ արդեն-արդեն պայթելու եք՝ կոտրեք, պատռեք կամ ջարդեք: Կամ բարձին խփեք:

Շնչեք

Ինչպե՞ս ազատվել նյարդային վիճակից: Շնչառական վարժություններն, իրոք, օգնում են հանգստանալ: Խնդիրը միայն այն է, որ եթե մենք նյարդայնանում ենք, ապա մոռանում ենք, թե ինչպես է պետք շնչել, որովհետև կարդում ենք շնչելու ճիշտ տեխնիկայի մասին, երբ հանգիստ ենք: Սակայն իրականում, ոչ մի հատուկ տեխնիկա անհրաժեշտ չէ: Ձեզ ուղղակի անհրաժեշտ է խորը շնչել և դանդաղ արտաշնչել: Այնպես, որ արտաշնչելը շունչ քաշելուց երկար տևի: Այսպիսի շնչառության 4-5 ցիկլ և դուք ձեզ ավելի լավ կզգաք:

Շարժվեք

Եթե ձեզ թվում է, որ սթրեսի ժամանակ վարժություններ անելը հիմարություն է, ապա սխալվում եք: Երբ կատաղած եք, ձեր օրգանիզմն ադրենալին է արտադրում և դուք չեք հանգստա մինչև այս հորմոնի մակարդակը չիջնի: Ֆիզիկական ակտիվությունն ադրենալինը դուրս հանելու լավագույն միջոցն է:

600x580

Մերսման գնացեք

Անժխտելի տարբերակ: Մերսումն ինքն իրենով թուլացնում է, երկրորդը, սթրեսի ոչ ակնհայտ պատճառներից մեկը տակտիլ զգացողությունների պակասն է: Այլ խոսքերով՝ մեզ քիչ են գրկում, քիչ են շոյում և դրանից մենք տառապում ենք:

Հաշվեք

Ինչպես կարելի է այլ կերպ հանգստացնել նյարդերը տնային պայմաններում: Դուք իհարկե գիտեք հասարակ տեխնիկայի մասին, որը թույլ է տալիս չբղավել մարդկանց վրա, երբ իրականում ցանկություն կա նրանց սպանելու: Պետք է հաշվել մինչև 10 և նոր բաց անել բերանը: Դուք նաև գիտեք, որ այս տեխնիկան այդքան էլ լավ չի աշխատում: Բանն այն է, որ պետք է ոչ միայն հաշվել, այլ նաև պատկերացնել այդ թվերը: Հենց ձեր ուղեղի կողմից «ստեղծող» պատկերը թույլ է տալիս ձեզ հանգստանալ: Դա նույն ոչխարների պատմությունն է, որոնց պետք է հաշվել քնելու համար: Ոչխարներին պետք է «տեսնել» այլապես դա չի աշխատի:

Ծփացեք

Իհարկե ցանկալի է ցնցուղի տակ կանգնել, պառկել լոգարանի մեջ կամ գցվել լողավազան, սակայն դրանք այն մեթոդները չեն, որոնք կարելի է օգտագործել «այստեղ և հիմա»: Իսկ լվացարան գտնելն այդքան էլ բարդ չի լինի: Ձեռքերը դրեք ջրի հոսքի տակ, փոխեք հոսքի արագությունը և ջրի ջերմաստիճանը: Հոսող ջրի ձայնը, ինչպես նաև տակտիլ զգացողությունները կանանց մոտ հանում են նյարդայնությունը:

Գրեք

Վերցրեք թուղթ, գրիչ և գրեք ամենի ինչի մասին, ինչը ձեզ կատաղացնում է: Կարևորը երկար գրելն է, առնվազն 10 րոպե: Առաջինը, ձեզ կհանգստացնի հենց ինքը նամակը՝ մանր մոտորիկան բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, երկրորդը, ինչ-որ պահի դուք կզգաք, որ վերջապես արտահայտվեցիք: Հենց այդ է պատճառը, որ մարդիկ անձնական օրարգրեր են պահում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 10819 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1303 անգամ
19.06.2026
Դիտվել է 398 անգամ
23.06.2026
Դիտվել է 235 անգամ
25.06.2026
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster