Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

5 միջոց մեջքի լարվածությունը հանելու համար

31.01.2018

Նրանք, ովքեր աշխատում են համակարգչի մոտ և քիչ են շարժվում` հաճախ մեջքի շրջանում լարվածություն են զգում: Երբեմն անհարմարավետությունը չի անցնում նույնիսկ գիշերային լիարժեք հանգստից հետո: Ի՞նչ անել:

1. Աշխատավայրում պարբերաբար մարզանք արեք

Սմարթֆոնի վրա հավելված ներբեռնեք, որը ձեզ ամեն ժամ կհիշեցնի վեր կենալու և կարճ մարզանք անելու մասին: Զբոսնեք միջանցքով, ձգվեք, մի քանի հասարակ վարժություն արեք: Եթե կա հնարավորություն 5-10 րոպե զբոսնեք մաքուր օդին: Բացի այդ, օգտագործեք ցանկացած առիթ ֆիզիկական ակտիվության համար: Եթե պետք է այլ հարկ բարձրանալ, ապա դա աստիճաններով արեք, այլ ոչ թե վերելակով: Իսկ եթե անհրաժեշտ է կապ հաստատել գործընկերներից մեկի հետ, ապա մոտեցեք նրա սենյակին հաղորդագրություն ուղղարկելու փոխարեն:

2. Ճիշտ կազմակերպեք ձեր աշխատավայրը

Ստուգեք արդյոք ճիշտ է տեղադրված ձեր համակարգիչը: Դրանից է կախված, թե որքան հաճախ եք դուք հոգնելու աշխատանքի ժամանակ: Մոնիտորի կենտրոնը պետք է լինի ուղիղ աչքերի մակարդակի վրա, ստեղնաշարը պետք է լինի արմունկների մակարդակից փոքր-ինչ ցածր: Այդ դեպքում ձեր դաստակը չի լարվի, երբ դուք մկնիկով աշխատում եք: Բազկաթոռը պետք է հարմար լինի մեջքի ներքևի հատվածի համար: Այս ամենը կնվազեցնի մեջքի վրայի լարվածությունը:

3. Ճիշտ սնվելու վրա ուշադրություն դարձրեք

Բոլոր նրանք, ովքեր հոգ են տանում իրենց ինքնազգացողության մասին, պետք է ճիշտ սննդակարգ ունենան: Այն պետք է պարունակի վիտամիններով և հանքանյութերով հարուստ մթերքներ:

4. Ամեն օր շարժվեք

Մարմնում լարվածությունից խուսափելու համար, մարդուն օրական առնվազն 30 րոպե անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն: Մեջքի համար լավ է լողը, քանի որ ջրում ամբողջ մարմինը թուլանում է և հոդերի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն չի առաջանում: Բացի այդ կարելի է փորձել յոգա և պիլատես, որոնք հանում են մարմնի լարվածությունը: Ուժային վարժություններն օգնում են աճեցնել մկանային զանգված, ինչը նույնպես կարևոր է, քանի որ ուժեղ մկաններն ունակ են պահել ողնաշարը` նվազեցնելով լարվածությունը:

5. Նվազեցրեք սթրեսի մակարդակը

Ձեզ թվում է, որ էմոցիաներն այդքան էլ կապված չեն օրգանիզմի ֆիզիկական վիճակի հետ: Դա մոլորություն է: Երբ մարդը նյարդայնանում է, նրա մոտ արտադրվում է սթրեսի հորմոնը` կորտիզոլը, որը ազդում է տրամադրության, կենտրոնացվածության ունակության, քնի որակի վրա:

Ուրշադիր եղեք ձեր օրգանիզմին, մի անտեսեք նրա ուղղարկած նշանները:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 10139 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 29-ից հուլիսի 5-ը 2026 թ․

29.06.2026
Այս անգամ Մերկուրին հենց երկուշաբթիից սկսում է իր հետադարձ ցիկլը՝ ապահովելով, որ բոլորն անմիջապես զգան դրա բացասական ազդեցությունը: Սակայն, չնայած հետադարձ շարժման ջանքերին, կենդանակերպի շատ նշաններ այս շաբաթ հաջողություն կունենան:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-08-2026 13:01
Անցել է ուղիղ մեկ տարի այն ժամանակվանից, երբ Դենիզ Ռիչարդսը անհավանական կերպարանափոխություն ապրեց։ 55-ամյա դերասանուհու արտաքինը նկատելիորեն փոխվեց անցյալ ամռանը. նա կրկին այնպիսի տեսք ունի, ինչպիսին 20 տարի առաջ էր։ Ժամանակ անց նա վերջապես պատրաստ է բացահայտել այն դժվարությունները, որոնց միջով անցել է դրան հասնելու համար։ Վերջերս «Dumb Blonde» փոդքասթում ունեցած ելույթում Ռիչարդսը անկեղծորեն խոստովանեց, որ պլաստիկ վիրահատության դիմելու իր որոշումը «լավագույն բանն էր, որ կարող էի անել ինձ համար»։
07-08-2026 12:58
Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03
Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15
Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49
Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.08.2026
Դիտվել է 432 անգամ
06.08.2026
Դիտվել է 330 անգամ
07.08.2026
Դիտվել է 277 անգամ
08.08.2026
Դիտվել է 217 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster