Ուկրաինացի Անջելինա Ջոլին կմտնի «Վիա Գրա»
25.04.2012
Ուկրաինացի երգչուհի ու հեռուսահաղորդավարուհի Տատյանա Վորժովան կդառնա ռուսական «Վիա Գրա» խմբի նոր անդամը: Այս հարցը լրջորեն քննարկվում է ռուսական մամուլում. հայտնում է showbiz.siteua.org-ը և հավելում, որ ուկրաինուհին, ում նմանեցնում են Անջելինա Ջոլիին, կփոխարինի Ալբինա Ջանաբաեւային, ով արդեն հայտնել է խմբից հեռանալու իր որոշման մասին:
Ռուսական շոու բիզնեսի քննադատներն արդեն իսկ թերություն են գտել այս իրադարձության մեջ: Ըստ նրանց, որևէ կերպ նորմալ չի ընկալվի ուկրաինուհի երեք «սեքս-բոմբաներից» կազմված ռուսական տրիոն: Երբ Ալբինան վերջնական հեռանա, «Վիա Գրա»-ում կմնան ուկրաինուհիներ Եվա Բուշմինան ու Սանտա Դիմոպուլոսը: Դիտվել է 3453 անգամ
|