Հաշված օրեր են մնացել նոյեմբերի 1-ից մեկնարկած Միսս Ladynews-2017 մրցույթին, որի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 30-ին:
Հայտ ներկայացրած շուրջ երեք տասնյակ լեդիներից ներկայում մրցակցության մեջ է 23 գեղեցկուհի:
Ստորև ներկայացնում ենք ՄիսսLADYNEWS-2017մրցույթին այսօրվա դրությամբ 6 առաջատար դիրք զբաղեցնող մասնակիցների լուսանկարները՝ ըստ այբենական կարգի, չազդելու համար քվեարկության ընթացքի վրա:
Նշենք, որ առաջիկա օրերին մրցույթին կարող են միանալ նաև նոր մասնակիցներ, իսկ մինչ այդ հիշեցնենք մրցույթի պայմանները.
Մրցույթին մասնակցելու համար մինչև նոյեմբերի 30-ը LADYNEWS.am-ի ֆեյսբուքյան էջին տեղադրեք Ձեր ամենագեղեցիկ լուսանկարը: Մեր ընթերցողների ամենաշատ like-երին արժանացած 2 լուսանկարների հերոսուհիները կճանաչվեն հաղթողներ և կարժանանան մրցանակների: Մասնակից ևս մեկ գեղեցկուհու կշնորհվի LADYNEWS-ի համակրանք տիտղոսը, որին կորոշի խմբագրակազմը: Selumyan photography-ին է վերապահված որոշելու ամենաֆոտոգենիկ մասնակցին:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 30-ին` ժամը 24.00-ից հետո:
Միսս և վիցեմիսս, ինչպես նաև LADYNEWS-ի համակրանք տիտղոսներին արժանացած լեդիներին սպասվում է անվճար ֆոտոսեսիա Selumyan photography-ի լուսանկարիչ Մերի Սելումյանի կատարմամբ, որը կանցկացվի Farren Wedding SALON-ի տրամադրած շքեղ հագուստներով ու աքսեսուարներով:
Դիմահարդարումը և վարսահարդարումը կիրականացնեն Faby Studioգեղեցկության սրահիմասնագետներ Լուսինե Սահակյանը և Հեղինե Սարգսյանը:
Նոր նախաձեռնությամբ է հանդես եկել Farren Wedding SALON-ը. մրցույթի ցանկացած մասնակցի, ով առաջիկա մեկ տարում երջանկություն կունենա կազմակերպելու իր հարսանյաց հանդեսը` հարսի զգեստը և հարսանեկան մյուս աքսեսուարները կտրամադրվեն 50 % զեղչով:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։