7 խնդիր, երբ սիրելին ճշտապահ չէ
07.11.2017
Երբ զույգերը չեն համաձայնվում ինչ-որ խնդրի շուրջ, դա նրանցից յուրաքանչյուրին խնդիրների առաջ է կանգնացնում:
Միգուցե ճշտապահությունն այդքան էլ կարևոր չէ, որքան, օրինակ, երեխային դաստիարակելու հարցում նույն տեսակետներ ունենալը, սակայն դժվար է ապրել միասին, երբ մեկը գալիս է ժամանակին իսկ մյուսը միշտ ուշանում է:
1. Դուք ցանկանում եք լինել տեղում ժամը 8-ին, իսկ նա երբ ստացվի: Իսկ երբ ստացվին ժամանակ չէ:
2. Դուք հաճախ վիճում եք այդ հարցի շուրջ: Դուք խնդրել եք նրան գալ 7-ին, սակայն, եթե նա հասկանում էր- որ 7:30-ից շուտ չէր հասնի, ինչու՞ նախապես չի զգուշացնում և չի փոխում ժամը՝ ստիպելով ձեզ սպասել:
3. Դուք շատ ժամանակ եք ծախսում նրան սպասելով: Այդ անելով մեկ ամսվա ընթացքում դուք երեք գիրք եք կարդում, ինչը, սակայն, այդքան էլ տհաճ չէ:
4. Ձեր ընկերները գիտեն, երբ եք դուք ժամադրվում: Դուք նրանց հազավոր հաղորդագրություններ եք ուղղարկում մինչև սիրելին գա:
5. Դուք սկսում եք նրա ասած ժամից 30 րոպե ուշ գալ: Սակայն նա նկատում է դա ու սկսում ավելի ուշ հայտնվել:
6. Համերգ դուք ընկերուհու հետ եք գնում: Եթե չեք ցանկանում բաց թողնել համերգը կամ ներկայացումը, ապա նախընտրում եք ձեր ընկերուհու հետ գնալ և վայելելու:
7. Դուք սիրահարվում եք ճշտապահին։ Սա վերջին հանգրվանը կարող է լինել: Նույնիսկ, եթե նա գեղեցիկ չէ, սակայն գալիս է ժամանակին, դա ձեզ դուր է գալիս:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6340 անգամ
Читать на русском
|