Գորգը դեկորի շատ կարևոր տարր է, հենց դրա շուրջ է հավաքվում ինտերյերը: Սակայն գույնի, կտորի և նախշի ընտրությունը խնդրի միայն մեկ մասն է, կարևոր է նաև ճիշտ չափս ընտրելը:
Եվ այսպես, ընդհանուր կանոն՝ դիզայներները խորհուրդ են տալիս պատի և գորգի միջև հեռավորությունը լինի 45-60 սմ:
Հյուրասենյակ
Եթե ցանկանում եք գորգը փռել ամբողջ տարածքով, ապա սենյակի չափսից հանեք 45-60 սմ և դա կլինի գորգի չափսը:
Եթե սենյակը շատ մեծ է, այն բաժանում են հատվածների, որոնցից ամեն մեկը կունենա իր գորգը կամ փռում են երկու նույն գորգերն իրար կպած:
Եթե ցանկանում եք ավելի փոքրիկ մի բան, ապա պետք է հաշվի առնել բազմոցի չափսերը: Գորգը չպետք է ձեր բազմոցից կարճ լինի: Ոտիկները կարող են լինել կամ չլինել գորգի վրա: Դա ձեր նախասիրությունից է կախված:
Ճաշասենյակ
Չափեք սեղանը: Գորգը պետք է դուրս գա սեղանի անկյուններից 60-75 սմ, որպեսզի աթոռները կարելի լինի ազատ տեղադրել:
Ննջասենյակ
Այստեղ այն կարող է մեծ լինել: Դուք չպետք է անկողնուց վեր կենաք և կանգնեք հատակին: Այդ պատճառով գորգի լայնությունը պետք է անկողնուց 60 սմ մեծ լինի ամեն կողմից: Մեկ այլ տարբերակ է երկու փոքրիկ գորգեր՝ երկու կողմից:
29-10-2026 12:23 Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14 Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19 «Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30 Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42 Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։