Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Կենդանակերպի ամենաառաքինի նշանը

13.10.2017

Պարզվում է Կույսը Կենդանակերպի նշաններից ամենաառաքինին է: Այդպիսի եզրակացության եկել են աստղաբանները՝ ելնելով այն փաստից որ այդ նշանի ներկայացուցիչներն ամենաարմատավորված ամուրիններն են ու չամուսնացած կանայք: Սակայն, եթե դուք Կույս եք, դա չի նշանակում, որ ձեզ պարտադիր նույն ճակատագիրն է սպասում:

Կենդանակերպի այս նշանին բնորոշ գծերն են իդեալիզմը, համեստությունը և ամաչկոտությունը, որը շատերի կողմից ընկալվում է որպես սառնություն: Այս գծերը ստիպում են Կույսերին լինել զուսպ և առաքինի՝ պահպանելով իրենց ճակատագրով նախատեսված անձի համար:

Բնատուր զսպվածության շնորհիվ նրանք  սերը չեն ընկալում որպես գունազարդված զգացմունքներով և դրամատիզմով կիրք: Նրանց համար այդ զգացումն առաջին հերթին հավատարմությունն է: Այդ պատճառով սերը Կույսերի համար միշտ ասոցեացվում է ամուսնության հետ, որին իրենք վերաբերվում են որպես բարձր պարտականություն:

Այն դեպքում, երբ Կույսերի հույսերն արդարանում են և ամուսնական հարաբերություններում գտնում են ջերմություն և կայունություն, նրանց մոտ բացվում են ամենաջերմ զգացմունքները՝ բարությունը, համբերությունը, հավատարմությունը:

Այս նշանի կանայք հազվադեպ են լինում կրքոտ անկողնում, քանի որ նրանց բնորոշ է հիասթափության վախը և զույգի ու սեփական անձի հանդեպ պահանջկոտությունը: Նրանք սեքսին վերաբերվում են որպես սերնդի շարունակության համար անհրաժեշտ ընթացակարգ: Այն դեպքում, երբ զույգի զգացմունքներն ուժեղ են ու կայուն, Կույսը նուրբ և ուշադիր կլինի, սակայն հուզավառ պահվածք ակնկալել զուր է:

600x580

Կույսերը փոքր ինչ բծախնդիր են և զգոն, նրանք ցանկանում են ամեն ինչում արհեստավարժ լինել: Սակայն, եթե Կույսը որոշել է ցուցադրել իր տաղանդն անկողնում, ապա շատ մի ոգևորվեք՝ միևնույն է նրա խոսքերն այդ հարցում գործով չեն պսակվի, կարևորը՝ չճնշել և չպնդել:

Սակայն, եթե դուք համբերություն և նրբանկատություն ցուցաբերեք, ձեր սպասելիքները կարող են արդարանալ: Եթե Կույսերից չպահանջել անհնարինը և ընդունել նրան այնպիսին, ինչպիսին նա կա, նա միշտ կլինի հավատարիմ կին և նուրբ սիրուհի: Նա իր ամուսնու նվիրված և հետևողական աջակիցն է, ով երբեք նրան չի թողնի նույնիսկ կյանքի ամենադժվար իրավիճակներում: Իսկ այս գիծը շատ բան արժե:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 11697 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-05-2026 12:36
2026 թվականի ամռան գլխավոր թրենդները կլինեն սպորտային շքեղությունը, թենիսի գեղագիտությունը և ծովային նոստալգիան: Pinterest-ի պաշտոնական ամառային զեկույցը պարզել է, որ մարդիկ հրաժարվում են հղկված «իդեալական կերպարից»՝ նախապատվությունը տալով իրական կյանքի հույզերին, հարմարավետությանը և դինամիկ կենսակերպին:
29-05-2026 12:25
56-ամյա երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ երկու ամիս շարունակ լաց է լինում, քանի որ իր երեխաները շուտով կմեկնեն քոլեջ։ «Ես երկու ամիս է լաց եմ լինում, և հավանաբար լաց կլինեմ նաև ավարտական երեկոյին։ Բայց ես ուզում եմ, որ նրանք երջանիկ լինեն, ուստի ասում եմ նրանց. «Գնացեք ուր ուզում եք, արեք այն, ինչ ուզում եք»», - ասել է Լոպեսը Ջիմի Քիմմելի ուղիղ եթերի ժամանակ։
29-05-2026 12:20
Բրեդ Փիթն առավելության է ստացել նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ վիճահարույց դատական գործում՝ կապված նրանց Château Miraval գինեգործարանի հետ։ Դատավորը պարտավորեցրել է վերադարձնել գործի հիմնական մասնակիցներից մեկին, որը կապված է ռուս միլիարդատեր Յուրի Շեֆլերի հետ։ Մայիսի 20-ին դատավորը «մասամբ բավարարել է» Փիթի միջնորդությունը՝ Շեֆլերի  Stoli  ընկերության նախկին գլխավոր խորհրդական Թոդ Կուլիբայի հետագա հարցաքննությունը պարտադրելու վերաբերյալ։ Կուլիբան այժմ պետք է ցուցմունք տա 2021–ին Միրավալ կալվածքում իր բաժնեմասը Ջոլիին վաճառքի վերաբերյալ։
29-05-2026 10:27
Ջասթին Բալդոնիի հետ շարունակվող վեճի ֆոնին Բլեյք Լայվլին նոր լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Ռայան Ռեյնոլդսի հետ։ Դերասանուհին սելֆի է արել տանը՝ ամուսնու հետ։ Վերջերս Բլեյք Լայվլիի անունը քննարկվում է «Ամեն ինչ մեզ հետ ավարտվում է» ֆիլմի իր գործընկեր Ջասթին Բալդոնիի հետ նրա կոնֆլիկտի համատեքստում: 2024 թվականի վերջին դերասանուհին դատական հայց ներկայացրեց՝ մեղադրելով նրան նկարահանման հրապարակում ոտնձգությունների մեջ: Ջասթինն իր հերթին դատի տվեց Լայվլիին՝ զրպարտության համար:
29-05-2026 09:32
36-ամյա Թեյլոր Սվիֆթը և 36-ամյա Թրևիս Քելսը պատրաստվում են կյանքում լուրջ փոփոխությունների իրենց հարսանիքից հետո: Մարզիկը հավանել է «Bussin' With the Boys» փոդքասթի Ինստագրամի գրառումը: Քննարկման ընթացքում հաղորդավարներ Ուիլ Քոմփթոնը և Թեյլոր Լյուենը քննարկել են Սվիֆթի հնարավոր անվանափոխությունը Քելսի հետ ամուսնանալուց հետո: Փոդքասթի հյուրը նշել է, որ Սվիֆթը «աշխարհում շատ ավելի հայտնի է», քան Քելսը, և որ Քելսը ստիպված կլինի փոխել իր ազգանունը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2026
Դիտվել է 2025 անգամ
26.05.2026
Դիտվել է 476 անգամ
24.05.2026
Դիտվել է 396 անգամ
27.05.2026
Դիտվել է 295 անգամ
28.05.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster