Այս սեզոնը ոչ մի շանս չի թողնում անհատականությունը վառ գույներով ընդգծել սիրողներին: Նորաձև են պաստելային գույները: Առաջարկում ենք ուշադրություն դարձնել դրանցից մեկին' փիրուզագույնին: Այն սեզոնի հիթերից է:
2012 թ. արդեն ցուցադրված գարուն-ամառ հավաքածուներից շատերում դիզայներներն ասես փորձել են ստեղծել ռոմանտիկ կնոջ կերպար, որ նման է տուրգենևյան հերոսուհիներին: Այս իմիջի կերտման ճանապարհին մի շարք աշխարհահռչակ բրենդներ օգտագործել են հենց փիրուզագույնը:
Մարկ Յակոբսը փիրուզագույն մոդելներով է լուսավորել Louis Vuitton-ի հավաքածուն:
Yves Saint Laurent-ը իր հավաքածուում անակնկալ համադրել է բաց փիրուզագույնը սևի հետ:
Հայտնի կանայք արդեն յուրացրել են նորաձև այս տրենդը: Նրանցից շատերը հասցրել են զգեստապահարանում ավելացնել փիրուզագույնի քանակը: «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը «Արտիստի» հերոսուհին' Բերենիս Բեջոն, ինչպես նաև դերասանուհի ու ժուռնալիստ Մարիա Մենունոսը եկել էին գուշակեք' ինչ գույնի զգեստերով... :)
«Ոսկե գլոբուս» -ն էլ այս տարի զերծ չէր մնացել փիրուզագույնից: Դերասանուհի Կալեյ Կուոկոն ֆոտոխցիկների առաջ փայլում էր իր շքեղ փիրուզագույն զգեստով Romona Keveza-ից:
Փիրուզագույնով է վարակվել անգամ Միշել Օբաման: Այդ գույնի շրջազգեստով նա այցելել է «Ջեմ Լենոյի երեկոյան շոու»-ին:
28-07-2026 11:34 Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27 Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53 Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25 Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21 77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։