Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Որ մթերքներն են նպաստում ճարպերի այրմանը

09.06.2017

Մտածելով նիհարելու մասին, մեզանից շատերը կտրուկ սահմանափակում են սննդի օգտագործումը՝ ղեկավարվելով հետևյալ կանոնով՝ որքան քիչ ուտեմ, այդքան ավելի շուտ կնիհարեմ: Մի կողմից այս պնդումը ճիշտ է, սակայն գոյություն ունի մթերքների մի խումբ, որոնց օգտագործումը նպաստում է ճարպերի արագ քայքայմանը:

Առաջին հերթին պետք չէ մոռանալ մրգերի և բանջարեղենի մասին, որոնք մեծ քանակի բջջանյութ են պարունակում: Այս մթերքները մաքուր վիճակում և տարբեր ուտեստների մեջ դրական են ազդում նյութափոխանակության վրա, արագացնում մետաբոլիզմը և նպաստում աղիքներից շլակների դուրս բերմանը:

Արքայախնձորը պարունակում է բրոմելայն անվամբ նյութ, որը ճարպեր այրող ուժեղ նյութ է: Բացի դրանից, արքայախնձորը իր մեջ պարունակում է մի շարք վիտամիններ և միկրոէլեմենտներ, որոնք դրական են ազդում նյութափոխանակության օրգանների վրա: Սակայն մարդիկ, ովքեր ունեն ստամոքոսի բարձր թթվայնություն, պետք է զգուշությամբ վերաբերվեն արքայախնձորային դիետային, քանի որ այս միրգը պարունակում է տարբեր թթուներ, որոնք կարող են սրել իրավիճակը:

Թուրինջում պարունակող ֆերմենտները նպաստում են ճարպերի արագ քայքայմանը, արգելակում սովի զգացողությունը, դրական ազդում աղիքների աշխատանքի վրա: Պարտադիր չէ նստել թուրկնջային դիետայի վրա, բավական է ուտել մրգի 1/4 –րդը ուտելուց 20-30 րոպե առաջ կամ օրվա ընթացքում ուտել այն:

600x580

Ավոկադոն ճարպերի այրման լավագույն մթերքն է: Չնայած նրան, որ այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ բուսական յուղեր, դրա կանոնավոր օգտագործումը նպաստում է ախորժակի նվազեցմանը, հետևաբար նաև քաշի անկնմանը: Բացի այդ ավոկադոն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, վիտամիններ և հանքանյութեր, ինչպես նաև հակաօքսիդանտներ:

Երկար ժամանակ ձվի դեղնուցը արգելքի տակ էր նիհարողների համար բարձր կալորեականության և խոլեստերինի պատճառով: Սակայն գիտնականները ապացուցել են, որ դեղնուցը օգտակար խոլեստերին է պարունակում և օրվա մեջ 1-2 ձու օգտագործելը առողջությանը վնաս չի հասցնի: Բացի այդ հենց դեղնուցներն են պարունակում մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր, օգտակար յուղեր և օմեգա-թթուներ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11563 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 21-27-ը 2026 թ․

21.09.2026
2026 թվականի սեպտեմբերի 21-27-ի շաբաթը կարող է լինել հարաբերությունների, աշխատանքի և անձնական ծրագրերի էական փոփոխությունների ժամանակաշրջան։ 

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 14-20-ը 2026 թ․

14.09.2026
Այս շաբաթը տարբերվում է նախորդներից. ոմանց համար այն կբացի հին վերքերը, ոմանց համար՝ անսպասելի շահույթներ կապահովի, իսկ ոմանց՝ կստիպի որոշումներ կայացնել, որոնք կփոխեն իրենց առօրյան

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 7-13-ը 2026 թ․

07.09.2026
Ժամանակաշրջանի սկզբում իրադարձությունների վրա ուժեղ ազդեցություն կունենա հատկապես Մերկուրիի և Վեներայի կապը: Նրանց համադրությունը բարենպաստ միջավայր կստեղծի ուսման, բանակցությունների, գործնական հանդիպումների և երկար ժամանակ հետաձգված որոշումների կայացման համար:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը 2026 թ․

31.08.2026
Աշնան առաջին օրերը կենդանակերպի շատ նշանների համար կազդարարեն նոր կյանքի փուլի սկիզբ։ Պատրաստվեք փոփոխությունների։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 24-30-ը 2026 թ․

24.08.2026
Ժամանակաշրջանի գլխավոր հերոսը Լուսինն է: Այն կվերացնի երկար ժամանակ պահված պատրանքները և մեզ կօգնի վերջ դնել երկար ձգձգված այն գործերին, որոնք սպառված էներգիա էին սպառում:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 17-23-ը 2026 թ․

17.08.2026
Շաբաթը խոստանում է բարենպաստ լինել, բայց կենդանակերպի շատ նշաններ դժվարին իրավիճակների կբախվեն սիրո և հարաբերությունների հարցերում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-09-2026 08:45
Սեպտեմբերի 24-ին Le Figaro-ն հայտնեց դերասանուհի Մարինա Վլադիի մահվան մասին՝ հղում անելով նրա ընտանիքին։ Մարինան 88 տարեկան էր։ Մահվան պատճառը և այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Վլադին հայտնի էր ոչ միայն որպես դերասանուհի և երգիչ, այլև որպես Վլադիմիր Վիսոցկու վերջին կին և նրա մեծագույն սեր։ Նրանք ամուսնացել են 1970 թվականին և ամուսնացած մնացել մինչև Վիսոցկու մահը՝ 1980 թվականը։
23-09-2026 10:19
Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Միլանի նորաձևության շաբաթը , և նույն օրը տեղի ունեցավ Vogue World–ի համաշխարհային ցուցադրությունը, որը հինգերորդ անգամ միավորեց նորաձևության և շոու-բիզնեսի համաշխարհային ներկայացուցիչներին: Ցուցադրության թեման, որին մասնակցում էին այսօրվա լավագույն հայտնիները, «Արհեստագործական վարպետություն և մարդկային մասնակցությունն» էր: «Դա հատկապես կարևոր է անել հիմա՝ արհեստական բանականության դարաշրջանում», - Vogue Italia-ին ասել է Ֆրանչեսկա Ռագացցին:
23-09-2026 10:14
Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ։ Նա վերջերս հայտնվեց Մադրիդում կայացած Mercedes-Benz Fashion Week երեկույթին։ Մոդելը միջոցառմանը ժամանեց ապշեցուցիչ սև, հատակին հասնող, մեջքը բաց զգեստով։ Սակայն երկրպագուներին զարմացրեց ոչ նրա ոճային տեսքը։ Սոցիալական ցանցերն այժմ եռում են այն մասին, թե որքան կտրուկ է փոխվել նրա արտաքին տեսքը. Լիման նկատելիորեն նիհարել է, և, որոշ օգտատերեր ենթադրում են, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես է այս արդյունքին հասել, մեկ բան հստակ է. 45 տարեկանում բեմահարթակների աստղը նույնն է, ինչ 20 տարեկանում էր։
23-09-2026 09:25
Թոմ Քրուզը, երազելով արիստոկրատ հարսնացուի մասին, խիզախորեն սիրահետում է Քեյթ Միդլթոնին: Հոլիվուդյան դերասանը և բրիտանական արքայադուստրը հանդիպել են Լոնդոնում՝ «Digger» ֆիլմի պրեմիերային: Մի շարք հարգված կինոքննադատներ կարծիք են հայտնել. «Թոմ Քրուզը անպայման Օսկար կշահի այս ֆիլմի համար»: Նրանք նկատի ունեն «Digger»-ը, որտեղ հոլիվուդյան դերասանը բոլորովին նման չէ իրեն: Մենք սովոր ենք նրան տեսնել որպես աշխարհը փրկող հերոսի, բայց այստեղ՝ նոսրացող մոխրագույն մազերով և կեղծ փորիկով, նա խաղում է իր կարիերայի ամենատարօրինակ կերպարներից մեկի դերը:
23-09-2026 08:29
Մինչ աշխարհը քննարկում է նրա հայտնի ծնողների բազմամիլիոն դոլարանոց կարողություններն ու հնչեղ անունները, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը լուռ կառուցում է իր սեփական կարիերան՝ հեռու կարմիր գորգից և Հոլիվուդյան շքեղությունից: 18-ամյա Վիվիեն Ջոլին, որին շատ երկրպագուներ անվանում են նախկին զույգի երեխաներից «ամենահամեստը», վերջերս նկատվել է անսպասելի մի բան անելիս՝ փողոցում նկարներ վաճառելիս: Սեպտեմբերի 19-ին Վիվիենը իր իմպրովիզացված տաղավարն է տեղադրել Լոս Անջելեսի տեղական տոնավաճառում: Նրա սեղանը ծածկված էր սեփական աշխատանքներով՝ տպագրություններ, կպչուն պիտակներ և շնորհավորական բացիկներ՝ իր սեփական դիզայնով: Նա ստեղծագործում է «Կակաչների դաշտեր» կեղծանվամբ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.09.2026
Դիտվել է 1078 անգամ
22.09.2026
Դիտվել է 295 անգամ
23.09.2026
Դիտվել է 280 անգամ
25.09.2026
Դիտվել է 203 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster