Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

12 հասարակ միջոց քունը լավացնելու համար

25.05.2017

Յուրաքանչյուրի համար քունը կյանքի բնական և անհրաժեշտ ընթացք է: Մեր քունը բավականին բարդ գործընթաց է, որը ամբողջությամբ կախված է մեր տրամադրությունից, օրգանիզմում կատարվող յուրաքանչյուր փոփոխություններից:

Գոյություն ունեն 12 հասարակ միջոց, որոնք կօգնեն կարգավորել ձեր քունը:

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն երեկոյան. գիտնականները ապացուցել են, որ եթե մարդը երեկոյան դուրս է գալիս վազքի կամ կատարում չափավոր ֆիզիկական վարժություններ, ապա նրա քունը ամուր կլինի: Բացի դրանից, ֆիզիկական վարժությունների ժամանակ արյան մեջ կարգավորվում է հորմոնների մակարդակը:

Աշխատանքը պետք է լինի աշխատավայրում. աշխատավայրում հաճախ են լինում կոնֆլիկտներ և սթրեսային իրավիճակներ, ինչը վատ քնի երաշխիք է: Բոլոր աշխատանքային գործերը պետք է ավարտել աշխատավայրում, իսկ տանը պետք է հանգստանալ աշխատանքից: Քնելուց առաջ մի մտածեք աշխատանքի մասին:

Ցերեկվա քնից հրաժարում. ճաշի ժամին մեկ-երկու ժամ քնելը օգտակար է, սակայն միայն այն դեպքում, եթե գիշերը կարող եք քնել և չեք տանջվի անքնությունից:

Վարժություններ թուլանալու համար. յոգան թուլանալու և հանգստանալու ամենալավ միջոցն է: Յոգայի ժամանակ դուք ներդաշնակության մեջ եք ինքներդ ձեր հետ, կտրվում եք արտաքին աշխարհից և ամբողջությամբ հանգստանում եք: Կարելի է սովորել մեկ-երկու յոգայի դիրք և քնելուց առաջ զբաղվել դրանով առանց մտածելու որևէ բանի մասին:

Մի պառկեք քնելու վատ տրամադրությամբ. վատ տրամադրությամբ շատ դժվար է քնել, սակայն նույնիսկ, եթե դա ձեզ հաջողվում է, ամենայն հավանականությամբ վատ երազներ կսպասեն: Եթե դուք վիճել եք ինչ-որ մեկի հետ, ավելի լավ է հաշտվեք և հանգիստ ու ամուր քնեք:

Չի կարելի շատ սուրճ խմել. սուրճը արագացնում է սրտխփոցը և մարմինը էներգիայով լցնում: Այդ կերպ դուք չեք կարողանա քնել, նույնիսկ, եթե ձեր օրգանիզմն ուզենա քնել: Մի չարաշահեք սուրճը քնելուց առաջ:

600x580

Քնելուց առաջ հրաժարվեք հեռուստացույցից և համակարգչից. քնելուց առաջ հեռուստացույց դիտելը կամ սոցիալական ցանցերից օգտվելը ձեզ չեն թողնի հանգիստ քնել: Օրինակ, նայելով ինչ-որ սերիալի մեկ մաս՝ դուք ամբողջ գիշեր մտածելու եք, թե ինչ է լինելու հաջորդում կամ մտածելու եք ցանցում կարդացած որևէ նորության մասին:

Հաճախ լսեք հաճելի երաժշտություն. հանգիստ երաժշտությունը ոչ միայն ձեր մարմինն է պատրաստում քնին այլ նաև գլուխը: Մի լսեք բարձր և ծանր երաժշտոիթյուն, այն կարող է սկսել գրգռել ձեր ուղեղը:

Մտքեր հաճելիի մասին. յուրաքանչյուր մարդու մոտ կյանքում լինուն են հաճելի, դրական, ուրախալի պահեր: Քնելուց առաջ մտածեք այդ պահերի մասին, այլ ոչ խնդիրների:

Հարմար բարձ. գոյություն ունի նաև տարբերակ, երբ ձեր բարձն արդեն հնացել է և հարմար չէ լավ ու հաճելի քնի համար: Այդ դեպքում ձեռք բերեք նոր, գեղեցիկ և հարմարավետ բարձ:

Քնի ճիշտ ռեժիմ. մենք կարծում ենք, որ եթե հանգստյան օրերին քնենք մինչ կեսօր, ապա քունն առած վեր կկենանք և հիանալի մեզ կզգանք: Սակայն մենք սխալվում ենք, քանի որ երկար քունը հանգստյան օրերին խաթարում է մեր աշխատանքային օրերի օրակարգը:

Եթե հոգնածություն չեք զգում մի պառկեք հանգստանալու. այդ դեպքում դուք կարող եք դուրս գալ փողոց՝ քնելուց առաջ զբոսնել և մաքուր օդ շնչել: Կաթ խմեք, ձանձրալի ֆիլմ դիտեք: Այս դեպքերում դուք պարտադիր կցանկանաք քնել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10974 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 12:03
Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05
Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1474 անգամ
23.06.2026
Դիտվել է 327 անգամ
25.06.2026
Դիտվել է 231 անգամ
26.06.2026
Դիտվել է 182 անգամ
27.06.2026
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster