Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձանձրալի մարդկանց 10 սովորություն

04.04.2017

Հասարակ միջոցներ ձանձրալի մարդուն բացահայտելու համար։

Հոգեբանների մեծամասնության կարծիքով, եթե ձեր կյանքը ձանձրալի է և անհետաքրքիր, ուրեմն խնդիրը ոչ թե շրջապատի, այլ ձեր մեջ է: Եվ չնայած մարդկանց մեծամասնությունը աշխատում են չխոստովանել, որ իրենք վարում են միօրինակ կյանք, կան մի քանի նշաններ, որոնցով կարելի է հեշտությամբ հասկանալ դա այդպես է, թե ոչ:


Նրանք չեն լսում զրուցակցին

Այդպիսի մարդու հետ դժվար է վարել կառուցողական երկխոսություն, որովհետև նրանք կամ անհընդհատ լռում են, կամ անընդհատ դրվագներ են պատմում իրենց մասին, թույլ չտալով ձեզ խոսք ասել:

Չեն արձագանքում մարմնի լեզվին

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բացի վերբալ հաղորդակցությունից գոյություն ունի նաև մարմնի լեզու, որը ձեր խոսքին ավելի էմոցիոնալ երանգ է տալիս: Սակայն, եթե դուք գործ ունեք ձանձրալի զրուցակցի հետ, նույնիսկ մի փորձեք շարժել նրան ժեստիկուլյացիայի միջոցով: Անկախ նրանից, թե որքան դուք ակտիվորեն «կլրացնեք» ձեր պատմությունը ժեստերով, դուք դժվար թե պատասխան ստանաք այդպիսի զրուցակցից:

Չեն կարողանում ծիծաղեցնել զրուցակցին

Մարդու մոտ հումորի զգացումն իրականում ցույց է տալիս, որ նա ունակ է գնահատել գաղափարը կամ ինչ-որ իրադարձություն տարբեր տեսանկյուններից, այնուհետև վերլուծել այն և վերարտադրել սեփական տեսանկյունից: Ձանձրալի մարդիկ սովորաբար նայում են ինֆորմացիային այնպես, ինչպես նրանց դա մատուցվում է, առանց «վերլուծելու»:

600x580

Անում են նույն բաները

Մտածեք՝ ինչու ձեր ընկերներից ոմանք հրաժարվում են ձեզ ընկերակցել, երբ դուք նրանց հրավիրում եք նոր ցուցահանդեսի բացմանը: Պատասխանը շատ պարզ է: Ձանձրալի մարդիկ վախենում են դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց, այդ պատճառով հաճախում են նույն վայրերը:

Չեն պահում խոսակցությունը

Ձանձրալի մարդուց դուք երբեք չեք լսի տարբեր կարծիքներ այս կամ այն իրավիճակի մասին, որովհետև նա ծուլանում է մտածել: Սովորաբար այդպիսի զրուցակիցները պատասխանում են չեզոք արտահայտություններով, օրինակ «հնարավոր է», «դժվար է ասել», «երևի դուք ճիշտ եք», «երբեք դրա մասին չեմ մտածել»:

Չունեն սեփական կարծիք

Դա միանգամից կարող է աչքի չընկնել, սակայն, եթե դուք սկսում եք նկատել, որ ձեր քննարկումների մեծամասնությունը բերում է հասարակ արտահայտությունների, ձեր առջև տիպիկ ձանձրալի մարդ է, որը վաղուց դադարել է ծանրաբեռնել ինքն իրեն սեփական կարծիքներ ձևավորելուց տեղի ունեցող իրադարձությունների մասին:

600x580

Չեն կարողանում պատմություններ պատմել

Գեղեցիկ երանգներով ինչ-որ պատմություն ներկայացնել դա ոչ միայն արտիստիկ բնավորության առկայության մասին է խոսում, այլև նշանակում է, որ մարդը խորապես վերապրում է այդ իրադարձությունը, որի մասին պատմում է: Այդ պատճառով, եթե ձեր զրուցակիցն այդպես էլ չկարողացավ հետաքրքրել ձեզ իր պատմությամբ, ուրեմն նա չի կարողանում էմոցիաներ զգալ և կարեկցել շրջապատին:

Չեն կարողանում իրենց ուրիշ մարդկանց տեղը դնել

Այլ մարդու կողմը կանգնելը ցույց է տալիս, որ ձեր զրուցակիցը կարող է մասշտաբորեն մտածել և պատրաստ է իր վրա փորձել տարբեր սոցիալական դերեր ու չի գտնվում իր նախախնամությունների գերության մեջ:

Նրանք պատմելու բան չունեն

Քանի որ ձանձրալի մարդկանց մեծամասնությունը գնում են միայն ստուգված վայրեր, նրանց հետ շատ հազվադեպ են հետաքրքիր բաներ պատահում և սովորաբար նրանք շրջապատի հետ կիսվելու բան չեն ունենում:

600x580

Խոսում են միայն իրենց հետաքրքրող թեմաներից

Հետաքրքիր զրուցակիցը սովորաբար կարողանում է հարմարվել շրջապատին և ընտրել ընդհանուր հետաքրքրության թեմաներ: Ձանձրալի մարդուն միևնույն է, որ ձեզ չեն հետաքրքրում անիմաստ կենցաղային թեմաները:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11341 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1314 անգամ
19.06.2026
Դիտվել է 399 անգամ
23.06.2026
Դիտվել է 238 անգամ
25.06.2026
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster