Կայուն շրթներկ` ողջ օրվա ընթացքում
27.01.2017
Այլևս ոչ մի հետքեր բաժակի վրա, կեղտոտված հագուստ, սիրելիի այտի վրա հետք, իսկ սիրելի գույնը՝ միշտ ձեր հետ:
Շրթներկն ամբողջ օրը կպահպանվի, եթե դուք հետևեք մասնագետի խորհուրդներին: Դիմահարդար Նիկո Լոպեսը ստեղծել է հետաքրքիր և շատ հեշտ քայլերի հաջորդականություն, որը կօգնի ձեզ մոռանալ շրթներկի մասին:
Կերեք, խմեք և համբուրվեք:
1. Ստվերագծեք շրթունքները մատիտով
Ընտրեք շրթներկի գույնի մատիտ և կոկիկ քսեք ամբողջ շրթունքները: Թող ձեզ չանհանգստացնի որ շրթունքները չոր տեսք ունեն, իսկ տոնը հավասար չէ: Դա ուղղում ենք հետո:
2. Դիմափոշի քսեք
Մեծ վրձնի օգնությամբ ամբողջ շրթունքների վրա քսեք դիմափոշի: Այնուհետև մատների ծայրերով թփթփացրեք:
3. Քսեք շրթներկը
Վերին շրթունքը քսեք կենտրոնից ծայրեր, իսկ ներքևինը աջից ձախ և ձախից աջ:
4. Կրկին դիմափոշի արեք
Կրկին՝ վրձինով
5. Կրկնեք 1-4 փուլերը
Կարող եք նույնիսկ երկու անգամ, եթե շրթներկի երանգն այնքան էլ մուգ չէ:
Վերջ․ Ուղղարկեք օդային համբույրներ, խմեք շամպայն կամ սուրճ, շրթներկը ոչ մի տեղ չի կորի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8098 անգամ
Читать на русском
|