Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

9 բան, որոնք կարևոր չեն իսկական հարաբերություններում

11.01.2017

Երբ փոքր էիք երազում էիք մեկի մասին, ով ձեզ խենթի պես սիրում է և շատ ռոմանտիկ է: Դեռահաս ժամանակ երազում եք նրա մասին, ում բոլորն են ցանկանում: Իսկ այնուհետև սկսում եք մի շարք պահանջներ ներկայացնել ձեր երազանքների տղամարդուն: Եվ վերջապես հասկանում, թե ինչն է կարևոր, ինչը՝ ոչ, օրինակ...

Որքան է նա վաստակում: Տղամարդը պարտադիր չէ լողա փողերի մեջ, որպեսզի հոգ տանի ձեր մասին կամ լավ ամուսին լինի: Ավելի լավ է լինել խելացի, հոգատար մարդու հետ, ով մի ձև կգտնի, թե ինչպես կերակրել ընտանիքը, քան հարուստի հետ, ով ձեզ չի գնահատում:

Որքանով է նա առաջատարը շրջապատում և երեկույթների ոգին: Եթե նույնիսկ ձեր ընտրյալը ամենաբաց անձնավորույթունը չէ շրջապատում, կարևորը, որ նա ձեզ հետ բաց լինի:

Որքանով եք դուք հավանում նրա ընտանիքը: Ձեր հարաբերությունները նրա հետ են և ոչ թե նրա ընտանիքի: Եթե նա ձեզ է պաշտպան կանգնում, երբ պետք է և չի պահանջում մշտապես շփվել նրանց հետ, ուրեմն այդքան էլ կարևոր չէ՝ հավանել եք դուք նրա ծնողներին կամ մորաքույրներին, թե ոչ:

Որքան անթերի է նա հագնված: Դուք դեռ կարող եք նրա հետ գնալ շոփինգի և օգնել գտնել «ճիշտ» ջինսեր:

Որքան են ձեր ճաշակները ամեն ինչում համապատասխանում: Կարևորը, որ ձեր նպատակաները և կյանքի արժեքները համընկնեն:

600x580

Որքան «ձանձրալի» է նա ձեր ընկերուհիների կարծիքով: Ավելի կարևոր է, որ ձեզ երկուսին միասին ձանձրալի չլինի:

Որքան է նրա տարիքը: Կարևոր չէ, մեծ է նա ձեզանից, փոքր, կամ միևնույն տարիքի: Կարևորը՝ ընդհանուր լեզու գտնելն է:

Որքան ընկերուհի է նա ունեցել ձեզանից առաջ: Կարևոր չէ ում հետ է նա եղել անցյալում, կարևորը, որ նա այժմ ձեր հետ է: Եվ իր սխալների վրա նա սովորում է լինել ուշադիր, հասկացող և սուր ծայրերը հարթող:

Անում է նա արդյոք ձեռնբաց ռոմանտիկ քայլեր: Մեծանալով, հասկանում եք, որ արքայազնը սպիտակ ձիու վրա ոչ այդքան ցանկանում է ձեզ ուրախացնել, որքան շրջապատին դուր գալ: Իսկ ծաղիկներով լի զամբյուղները արարքների համար կարող է լինել ներողություն խնդրելու տարբերակ: Իրական հոգատարությունը լսելն է, օգնելը, սփոփելը, աջակցելը և ուղղակի հետաքրքրվելը, թե ինչպես է անցել օրը: Դրանք այնքան սովորական բաներ են, սակայն ավելի թանկ, քան երկնքից լուսինը իջացնելու խոստումը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 11479 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1314 անգամ
19.06.2026
Դիտվել է 399 անգամ
23.06.2026
Դիտվել է 238 անգամ
25.06.2026
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster