Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Հիմա իմ առօրյան ավելի հետաքրքիր է դարձել». Եվա Բաղդասարյան

01.11.2016

Դերասանուհի Եվա Բաղդասայանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Եռաչափ սեր» հեռուստասերիալից:

Ցանկանալով ընտրած մասնագիտության բնագավառում ստանալ նաև կրթություն դերասանուհին որոշ ժամանակով դադարեց երևալ էկրաննեին: Վարդան Աճեմյանի ստուդիան ավարտելուն պես Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Փոխնակ մայրը» սերիալի ռեժիսորի կողմից Եվա Բաղդասարյանն առաջարկ ստացավ նկարահնվելու այդ ֆիլմում, որտեղ մարմնավորում է Էլենի կերպարը:

LADYNEWS.am-ի հյուրասրահում դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանն է:

- Մանուկների աշխարհը սովորաբար տարբեր է մեր՝ մեծերիս աշխարհից: Ինչպիսի՞ն է եղել փոքրիկ Եվայի փոքրիկ աշխարհը:

- Ծնվել և մեծացել եմ ուրախ և համերաշխ ընտանիքում: Մանկությունից այդքան էլ շատ բան չեմ կարողանում հիշել, բայց փառք Աստծո, ունեմ լավ ընտանիք, որտեղ ստացել եմ սեր և ջերմություն:

- Նախքան դերասանական կարիերայի սկիզբը ինչպիսի՞ նախասիրություններ, հետաքրքրույթուններ եք ունեցել:

- Դեռ մանկուց երազել եմ դառնալ դերասանուհի: Երբ դիտում էի արտասահմանյան ֆիլմերը, միշտ հետաքրքրում էր, թե ինչես են դերասանները նկարահնվում և մտքովս անգամ չէր անցնում, որ իմ երազանքն էլ մի օր կիրականացվի:

600x580

- Այսօր արդեն սիրված դերասանուհի եք, երբ ետ եք նայում, ի՞նչն եք կարոտում այն ժամանակահատվածում, երբ դեռևս դերասանուհի չէիք:

- Անկեղծ ասած այն ժամանակահատվածից ոչինչ չեմ կարոտում: Հիմա իմ առօրյան ավելի հետաքրքիր է դարձել, քան այն ժամանակ, երբ դեռևս դերասանուհի չէի:

- Շատ ռոմանտիկ եք, թեև փորձում եք չկորցնել իրականության զգացումը: Ո՞րն է եղել Ձեր կողմից արված ամենառոմանտիկ քայլը:

- Կարծում եմ ռոմանտիկ ճիշտ չէ անվանել, ավելի շատ սիրում եմ խենթություններ:

600x580

- Թեև դերասանությունն ու հաղորդավարությունը իրար մոտ են, այնուամենայնիվ, դրանք տարբեր մասնագիտություններ են: Ինչպիսի՞ն է Եվան, երբ ոչ թե խաղում, այլ վարում է որևէ հաղորդում:

- Այո, երկու մասնագիտություններն էլ ուսումնասիրել եմ, բայց ինձ ավելի լավ եմ զգում դերասանական խաղի մեջ: Հիմա նաև խաղում եմ Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնում:

- Ինչո՞վ է Էլենը նման և տարբեր Եվայից:

- Որոշ առումներով ես և Էլենը նման ենք իրար, որոշ առումներով էլ՝ տարբեր, տեսնենք ընթացքը ինչպես կզարգանա: Բայց ասեմ, որ Էլենի կերպարը գնալով ավելի զգացմունքային է դառնում և պատրաստ է դիմել ծայրահեղ քայլերի՝ ընտանիքը պահպանելու համար:

600x580

- Էլենի կերպարը մարմնավորելիս ինչպիսի՞ դժվարություններ եք ստիպված եղել հաղթահարել:

- Ցանկացած կերպար մարմանվորելիս բախվում ես որոշ դժվարությունների, և հատկապես իմ կերպարը մարմնավորել շատ դժվար է: Բայց ինձ շատ են օգնում ինձ հետ աշխատող արհեստավարժ դերասանները:

- Հաճախ մենք ստիպված ենք կռվել ինքներս մեզ հետ: Կարողանո՞ւմ եք նման կռիվներում հաղթել ինքներդ Ձեզ:

- Եթե ինձ չհասցնեն այն աստիճանին, որ բարկանամ, ապա շատ հանգիստ մարդ եմ: Լինում են դեպքեր, երբ ինքս ինձ հետ եմ կռվում, բայց կարողանում եմ հաղթել ինքս ինձ և գտնել ճիշտ պատասխաններ:

600x580

- Բացի ներկայիս սերիալից, որտեղ մարմանավորում եք Էլենի կերպարը, նկարահանման նոր առաջարկներ կա՞ն:

- Նկարահնման նոր առաջարկներ ստացել եմ, բայց մերժել եմ, որի համար շատ եմ ցավում: Պարզապես զբաղվածությունս շատ է: Ամեն օր նկարահնումներ են և, բացի այդ, նաև թատրոնի ներկայացման փորձերը, որոնք դժվարությամբ եմ հասցնում:

Հարցազրույցը ՝ Ալվարդ Հարությունյանի

Աղբյուր` LADYNEWS.am



Դիտվել է 12034 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1107 անգամ
20.10.2026
Դիտվել է 287 անգամ
21.10.2026
Դիտվել է 250 անգամ
22.10.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster