Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Երբեմն ցանկանում եմ նետվել Կարապի լիճը». Հայկ Պետրոսյան

25.10.2016

Հայկ Պետրոսյանին շատերն են հիշում դեռևս «Հայ սուպերսթար 4 » նախագծից: Միջնակարգ կրթությունը Երևանում ստացած Հայկը 2009թ. ավարտել է Փարիզի Ռ.Կրոսի անվան բարձրագույն կրթական համալիրի, իսկ 2011թ.՝ Երևանի Եվրոպական տարածարջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետները:

Չնայած «խիստ» մասնագիտությանը ինքնուս սովորել է նվագել կիթառ և դաշնամուր: «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայսուպերսթար» նախագծից հետո, 2010թ-ից հանդես է եկել հեղինակային «Հայկա-սթրես» մոնո-ներկայացումով: 2011թ-ից մենահամերգներով հանդես է եկել երևանյան մի շարք ակումբներում: Վերջերս Հայկ Պետրոսյանը Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հանդիսատեսին ներկայացավ «Եթե ես լինեի պապա» հումորային մենաներկայացումով:

LADYNEWS.am-ի հյուրասրահում դերասան Հայկ Պետրոսյանն է։

- Հայկ, «Հայ Սուպերսթար»-ից հետո, բացի ճանաչումից, ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

-Իմ առջև բացվեց նոր աշխարհ՝ բեմի, հանդիսատեսի հետ շփման, մինչ այդ ինձ այդ տեսանկյունից անծանոթ, զարմանալի զգացմունքներով լի՝ թատրոնի կախարդական աշխարհը ։ Ասեմ նաև, որ ես երբեք չեմ ձգտել բեմին, սակայն այդպես ստացվեց՝ մի քանի ելույթներից հետո զգացի՝ շատ եմ ուզում, որ այն իմ կյանքում լինի որպես մի բան՝ առանց որի հնարավոր չէ։

-Հայկի մեջ կարծես երկու մարդ ապրի՝ երիտասարդ տղա և երեխա, ով չի ապրում կյանքի կանոններով, այլ կարողանում է դրանք ապրեցնել իր կանոններով: Իրականում ամեն ինչ այնքան հե՞շտ է, որքան թվում է:

-Երևի այո, ուղղակի մենք ամեն ինչ բարդացնում ենք։ Մեզ տրված է կյանքն ապրելու մեծ նվերը, բայց յուրաքանչյուր մարդ ունի ամեն ինչ բարդացնելու և աղավաղելու բացառիկ տաղանդ ։ Մենք փորձում ենք ապրել մեր կյաքն այնպես, որ ամեն ինչ հասկանանք, բայց մարդկանց մեծամասնությունն այդքան էլ խելացի չի, ի թիվս որոնց նաև ես։ Այնպես որ ավելի լավ է զգալով ապրել, քանի որ ամենակարևոր բաները զգայական ոլորտում են, ինչպես, օրինակ, սերը և դրանից բխող բոլոր լավ և վատ հետևանքները։

600x580

- Ո՞ր գիրքը և գրքի հերոսն է բնութագրում Ձեզ և Ձեր կյանքը:

- Մեկ գիրք կամ մի հերոս չկա, բայց երևի մի քիչ Իլֆ Պետրովի «Օստապ Բենդեր»-ը , մի քիչ Իոնեսկոի «Ռնգեղջյուր» պիեսի հերոս Բերանժեն, մի քիչ էլ Շեքսպիրի «Համլետ»-ը , չնայած վերջինս այնքան խորը և բազմաշերտ կերպար է, որ, կարծում եմ, յուրաքանչյուր մարդ կարող է մի բան գտնել իրեն նման։

- Մասնագիտությամբ դիվանագետ եք: Երբևէ կտեսնե՞նք Հայկին դիվանագետի կերպարում:

-Եթե լինի դեր՝ միգուցե, բայց ոչ քաղաքականության դաշտում։

- «Իմ ամենամեծ հակասթրեսը հենց ներկայացումն է ու բեմը»: Եթե չլիեր բեմն ու ներկայացումը ո՞վ կլիներ Հայկ Պետորսյանը:

-Պատմաբաններն ասում են, որ ճիշտ չէ անցյալի մասին խոսելիս դնել «եթե» հարցադրումը, այնպես որ Ձեր հարցը չունի արժանի պատասխան։

600x580

- Բոլորը Հայկին ճանաչում են որպես կենսուրախ և կյանքից շատ գոհ անձնավորություն: Հայկի ո՞ր տեսակը մարդիկ դեռ չեն ճանաչում:

- Մռայլ, դեպրեսիվ, տխուր, մտածկոտ, ինքնամփոփ, բայց, կարծում եմ, չեն էլ ճանաչի։ Մարդիկ առանց ինձ էլ շատ խնդիրներ ունեն, ավելի լավ է փորձել ուրախացնել, այլ ոչ թե նրանց կյանքն էլ ավելի բարդացնել քո խնդիրներով։

- Բազմաթիվ երկրպագուհիների հետաքրքրում է ինչպիսի՞ «սիրո երգիչ» եք: Երբևէ սիրահարվե՞լ եք:

- Այո, սիրահարվել եմ, սիրել եմ բազում կանանց ի թիվս որոնց՝ մի կին ատամնատեխնիկ։

- Սովորել եք Փարիզի Ժ.Ժ.Ռուսոյի անվան լիցեյում, Ձեր երգերից շատերը ֆրանսերեն են: Հնարավո՞ր է Ձեր ապագա կինը լինի ֆրանսուհի:

- Շատ հնարավոր է։ Սակայն տարիներ առաջ մի հարցազրույցում Ռուբեն Հախվերդյանը պատմեց, որ իր տատիկն ասում էր «Կնիկը հայ կլինի»․ ինչպե՞ս կարելի է չհամաձայնվել հանճարեղ երգչի տատիկի հետ։

600x580

- Ինչը՞ կարող է կանանց մեջ դուր գալ Հայկին: Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա Ձեր ապագա կինը:

- Ես այդ հարցում գնալով ավելի բծախնդիր եմ դառնում և ժամանակի հետ ավելի շատ եմ գնահատում կնոջ մտքի թռիչքը։ Երբ հմայքը, միտքը, հումորը միանում են կնոջ գեղեցիկ ժպիտին՝ նա դառնում է անդիմադրելի։

- «Խենթ» մարդ եք թվում: Ո՞րն է ամենամեծ խենթությունը, որ երբևէ արելեք:

- Երբեմն, իհարկե, ցանկանում եմ նետվել Կարապի լիճը, ինչպես դա արեց մեր աշխարհահռչակ «փեսան», բայց ես ավելի շատ փորձում եմ լինել հավասարակշռված, ինչը միշտ չէ, որ ստացվում է։ Խենթություններ նախընտրում եմ անել ելույթներիս ժամանակ՝ բեմի վրա:

600x580

- Ինչպիսի՞ նոր ծրագրերով եք պատրաստվում ներկայանալ հանդիսատեսին և ինչո՞ւ ոչ հեռուստադիտողին:

- Հիմա աշխատում եմ երկու նոր ներկայացումների վրա, ժամանակը ցույց կտա, թե որը կհանձնեմ հանդիսատեսի դատին։ Նաև ունեմ մի քանի հեռուստատեսային նախագծերի առաջարկներ, երևի մյուս տարի պարզ կլինի։

Հարցազրույցը ՝ Ալվարդ Հարությունյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 

 

Դիտվել է 10451 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1107 անգամ
20.10.2026
Դիտվել է 287 անգամ
21.10.2026
Դիտվել է 250 անգամ
22.10.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster