Գեղեցկության լավագույն մթերքը․ ավոկադո
17.10.2016
Ավոկադոյի յուղը իր մեջ պարունակում է յուղաթթուններ, որոնք օգնում են մաշկին վերադարձնել առաձգականությունը:
Այն նաև նշանակում են նրանց համար, ովքեր տառապում են պսորիազով: Իսկ դրա մեջ պարունակող վիտամիններ B և E-ն ստիպում են մաշկը փայլել:
Ահա ավոկադոյի յուղը օգտագործելու 4 հետաքրքիր միջոց․
Դիմահարդարումը հանող միջոց
Այն կօգնի փափուկ, առանց ջանքերի հանել դիմահարդարումը ու փոշին, որը նստում է դեմքի վրա: Քսեք մի քիչ բամբակի վրա և անցեք դեմքի վրայով: Այնուհետև օգտագործեք ձեր փրփուրը կամ լվացվելու գելը:
Մազերի վերականգման միջոց
Ամառվանից հետո մազերը կարիք ունեն խոնավեցման: Այդ պատճառով շամպուն, կոնդիցիոներ կամ դիմակ ընտրելիս փնտրեք այնպիսին, որում կա այս յուղը: Կամ քսեք այն մազերին գլուխը լվանալուց առաջ՝ խառնելով կոկոսի յուղի հետ:
Կրունկների փափկացման միջոց
Ցնցուղ ընդունելուց և կրունկները մշակելուց հետո հաստ շերտով ավոկադոյի յուղ քսեք, այնուհետև հագեք գուլպաներ և քնեք: Առավոտյան մաշկը փափուկ կլինի:
Աչքի տակի հավածի բացացման միջոց
Ավոկադոյի յուղն իր մեջ պարունակում է շատ բնական յուղեր: Ավելին, այն ամենախոնավեցնող և սնուցող յուղն է: Փնտրեք այն աչքերի հատվածի մաշկի կրեմի բաղադրության մեջ՝ դրանք կբացացնեն այդ հատվածը և կազատեն ձգվածության զգացողությունից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9912 անգամ
Читать на русском
|