Ինչպես տեսողականորեն մեծացնել աչքերը
14.10.2016
Բոլորս երազում ենք ունենալ արտահայտիչ հայացք, գերել դրանով:
Այդ նպատակով մեզ անհրաժեշտ է ունենալ մատիտ, սակայն ոչ թե սպիտակ, ինչպես խորհուրդ են տալիս որոշ մասնագետները, այլ փղոսկրի գույնի, բաց դարչնագույն կամ շամպայնի գույնի՝ դրանք ավելի բնական են դիտվում:
Քսեք մատիտն աչքի ներքևի հատվածի լորձաթաղանթի վրա և աչքի ներսի անկյունում: Այդպիսի հնարքը հայացքը կդարձնի ավելի բաց, իսկ աչքերը տեսողականորեն մեծ:
Սակայն այս հնարքը մեծ աչքեր ունեցողներն ավելի լավ է չանեն, նրանց խորհուրդ է տրվում քսել մատիտը միայն աչքի ներսի անկյունում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8088 անգամ
Читать на русском
|