Ընկերուհու հետ հեռախոսով զրուցելիս, դասապրոցեսի կամ երկար ու հոգնեցուցիչ խորհրդակցության ժամանակ ձեռքը կիսաանգիտակցաբար վերցնում է գրիչն ու թղթի վրա ինչ-որ բաներ խզբզում: Հնարավոր է նաև, որ այդ խզբզոցները շատերի մոտ ասոցացվում են աղբի հետ, մինչդեռ, ինչպես LN-ի հետ զրույցում նշեց հոգեբան Լիկա Ալեքսանյանը, հենց սրանք են կնոջ հոգու բացառիկ բանալիները:
Ըստ հոգեբանի' խզբզոցները հոգեախտորոշիչ նշանակություն ունեն: Նա առանձնացնում է մի քանի' առավել հաճախ հանդիպող նշաններ. «Ծաղիկները, նրբագեղ, գալարուն գծերը խոսում են բարի և փափուկ բնավորության մասին: Այսպիսի պատկերներ խզբզող կանայք շատ են: Նրանք չափազանց ներդաշնակ ներաշխարհ ունեն, կյանքում ամենից շատ գնահատում են հոգեկան հանգստությունը, բայց խնդիրներին լուծում տալը նրանց համար չէ: «Ծաղիկների տիրուհիները» փախչում են խնդիրներից ու ծածկում դրանք:
Երկրաչափական պատկերները վկայում են ճիշտ հակառակ բնավորության մասին: Այսպիսի կանայք ղեկավարման ջիղ ունեն: Իրենց թույլ չեն տալիս կապրիզներ ու թուլություններ, աշխատում են միշտ ամեն ինչ պահել վերահսկողության տակ»:
Հաճախ հանդիպող սրտաձև խզբզոցներըվկայում են հենց այն, ինչ և կարելի է մտածել առաջին հայացքից' ռոմատիկ անձնավորություն: Հոգեբանը առանձնացնում է նաև մի քանի' առավել հազվադեպ հանդիպող խզբզոցներ. «Աստղիկներ «աստղային հիվանդությամբ» տառապող կանայք չեն պատկերում, այլ լավատեսներն ու աշխատասերները: Ցանցեր պատկերելը բնորոշ է կյանքը հոգսերից դուրս չպատկերացնող կանանց և, ցավոք, հայերի շրջանում սա տարածված խզբզոց է: Դեմքեր նկարողներն օժտված են հումորի զգացումով և կանանց շրջանում շատ չեն»:
Լիկա Ալեքսանյանը գտնում է նաև, որ պատկերների նման վերլուծությունը միանաշանակ չէ: Այստեղ էլ օգնության է գալիս «հին ու բարի» ձեռագիրը: Ասա, ինչպես ես գրում, և Լիկա Ալեքսանյանը կասի, թե ով ես. «Գրչի ուժեղ հպումով սկսված տեքստը կամ պատկերը, որին հաջորդում է թույլ հպումովը, վկայում է այն մասին, որ, չնայած իր արտաքին մեղմությանը, կինն իրականում ավելի խստաբարո է: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև տառերի ու պատկերների թեքվածության առանձնահատկությունները խզբզոցներում և տեքստերում: Եթե ձեռագրում տառերը առաջ են թեքված, իսկ խզբզոցներում' ետ, ապա դա վկայում է, որ հեղինակն իր կրքոտ էությունը փորձում է թաքցնել սառը և հպարտ վարվելակերպի մեջ»:
Ըստ Լիկա Ալեքսանյանի' կան մարդիկ, ովքեր առհասարակ չեն խզբզում. «Սա նման է երազ չտեսնելուն. չէ՞ որ այդպիսի մարդիկ էլ կան»: Նա մեկնաբանում է այս հանգամանքը նրանով, որ այդպիսի կինը չափազանց պարզ է, անմիջական և չունի ենթագիտակցությունում կուտակվածը թղթին հանձնելու կարիք:
15-05-2026 18:51 33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45 Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: