Կարծիք կա, որ 7 տարի համատեղ կյանքից հետո զույգերը սովորում են միմյանց: Սակայն բրիտանացի գիտնականները կրճատել են այդ ժամկետը մինչև 3 տարի:
Շատ բաներ սպանում են կիրքը հարաբերությունների մեջ և բերում են դրանց հետընթացի: Դա կարող է լինել ավելորդ քաշը, կեղտոտ շորերը, ֆինանսական խնդիրները, ալկոհոլը, անհարմար աշխատանքային ժամը, ուշադրության կամ սեքսի պակասը:
Գիտնականների հետոզոտությանը մասնակցել է 2000 մարդ: Այն ցույց է տվել, որ հարսանիքից 3 տարի անց ընտանիքում հարաբերությունները հասնում են իրենց գագաթնակետին: Հարցվածների 67% խոստովանել է, որ նրանց վրդովվեցնում է զույգի թերությունները, որոնք իրենք սկզբից աննշան էին համարում:
Երեք տարուց քիչ հարաբերությունների մեջ գտնվողների ավելի քան 50% և 3 տարուց ավելի միմյանց հետ ապրողների 16% սիրով զբաղվում են առնվազն շաբաթը 3 անգամ:
Մասնակիցների 55% համարում է, որ 3 տարվա համատեղ կյանքից հետո հարաբերությունները դառնում են ավելի գործնական: Նրանք զբաղվում են սեքսով ըստ ժամանակացույցի:
Մարդիկ, ովքեր գտնվում են սիրահարման առաջին փուլում, իրենց զույգերից մոտավորապես շաբաթը 3 հաճոյախոսություն են ստանում, իսկ 3 տարի համատեղ կյանքից հետո, նրանք դադարում են իրարից հաճոյախոսություններ լսել:
07-09-2026 12:44 Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35 Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32 Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42 Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36 Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։