Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

10 բան, որոնք անում են բոլոր սիրող զույգերը

27.08.2016

Որքան լավ է, երբ կյանքում կա մեկը, ում կարելի է անվանել սիրելի: Նրա հետ ամեն սովորական զբաղմունք հաճույք է պարգևում: Ահա 10 բան, որ սիրող մարդիկ պարտադիր անում են միասին:

Նայում եք նույն ֆիլմը իրարից հեռու

Երբ ձեզանից մեկը սկսում է նայել ինչ-որ սերիալ, մյուսը վաղ թե ուշ միանում է: Լինում է, որ ինչ-որ պատճառով միասին չեք, սակայն կարող եք նայել միաժամանակ ինչ-որ ֆիլմ, իսկ հետո քննարկել այն միասին: Այդպիսի բաները մտերմացնում են:

Կիսում եք անկաղնու կողմերը

Ո՞ր զույգը այդպես չի անում: Ամեն մեկը իրեն հարմար կողմն է ընտրում:

Քնում եք գրկախառնված

Ամենահուզիչ պահը, որն այդքան հաճախ են ցույց տալիս կինոներում: Սակայն պետք է անկեղծ լինել և խոստովանել, որ անհնար է այդպես քնել ամբողջ գիշեր: Գալիս է պահ, երբ նա վերցնում է ձեռքը ձեր վրայից և դուք միաժամանակ մեջքով եք շրջվում իրար: Սակայն դուք ժամանակ առ ժամանակ ձեր ոտքը դնում եք նրա վրա, այդ կերպ ցույց տալով, որ սիրում եք նրան:

600x580

Ընտրում եք վայր որտեղ կարելի է ուտել

Երբ տղամարդիկ հարցնում են կանանց որտեղ և ինչ են նրանք ցանկանում ուտել, կանայք կարող են այլևս չպատասխանել. «Ինձ մեկ է, ամեն տեղ ընդունելի է», քանի որ տղամարդիկ գիտեն, որ դա սուտ է: Ձեր ասպետը 70%-ով կռահում է, թե դուք ինչ կնախընտրեք: Ուղղակի որպես հարգանք ձեր նախասիրությունների վերջնական որոշում չի կայացնում: Երբ նա ձեզ հարցնում է, ուղղակի ցանկանում է ստուգել ձեր արձագանքը:

Ծիծաղացնում եք ձեր երկրորդ կեսին

Սիրելիի հետ ծիծաղելու կարողությունը շատ կարևոր հատկություն է: Հիանալի է, երբ դուք ունենում եք նույն հումորի զգացումը: Այդպիսով, օրինակ, դուք կարող եք քաջալերել ձեր սիրելիին, եթե նա անհաջող օր է ունեցել: Չէ՞ որ, ինչ էլ լինի, վերջում ամեն ինչ լավ է լինելու:

Փոխվում եք իրար աչքի առաջ

Դա նույնպես հարաբերությունների նոր փուլ է նշանավորում:

600x580

Տանջվում եք «այդ օրերին»

Այդ շրջանը թե ֆիզիկապես, թե զգացմունքային առումով ցավագին է թե կնոջ համար թե տղամարդու: Առաջին երեք օրն ամենածանրն է: Երբ ձեր տղամարդը գիտի դրա մասին, նա սրտին մոտ չի ընդունում ձեր բղավոցները կամ լացը: Նա ուղղակի գիտի, որ դա շուտով կանցնի: Եվ դուք շնորհակալ եք նրան դրա համար:

Խոսակցության լավ թեմա եք ընտրում

Տարեդարձ կամ ձեր համար այլ կարևոր օր...Դուք գեղեցիկ հագնվում եք, հարդարվում, ձեր տղամարդը նույնպես գեղեցկանում է: Հենց նստում եք սեղանի շուրջ, սկսում եք քննարկել ամենատարբեր, իրար հետ կապ չունեցող թեմաներ՝ նոր սերիալներ, ընկերներ, գաղափարներ, ինչպես անցկացնել արձակուրդը:

Դուք միասին լոգանք եք ընդունում

Երբ ձեր հարաբերությունները անցնում են նոր մակարդակի, վաղ թե ուշ դուք սկսում եք միասին լոգանք ընդունել: Դուք իրար մեջք եք տրորում, շամպուն եք քսում: Նույնիսկ փրփուրով կռիվ անում:

600x580

Շփվում եք քնելուց առաջ

Այ հենց սրա համար էլ մենք սիրում ենք մեր տղամարդկանց: Նրանք միշտ պատրաստ են լսել և կիսվում են, թե ինչպես է անցել օրը, ինչպես են իրենց զգում: Սա հատուկ պահ է հարաբերությունների մեջ: Իսկ այնուհետև քնում ենք միմյանց գրկում:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 13510 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Կնոջ արտաքինից ի՞նչն է տղամարդկանց ուշադրությունը գրավում առաջին հերթին

28.11.2023
Բոլորովին պարտադիր չէ գեղեցկուհի լինել, որպեսզի կարողանաք գրավել տղամարդու ուշադրությունը. բավական է իմանալ՝ ինչի վրա է այն կենտրոնանում առաջին հերթին...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 565 անգամ
22.03.2024
Դիտվել է 253 անգամ
26.03.2024
Դիտվել է 152 անգամ
27.03.2024
Դիտվել է 93 անգամ
28.03.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster