|
Լուռ ուտելը կօգնի նիհարել. գիտնականներ
13.08.2016
Գիտնականները փորձել են պարզել, թե ինչպես մեր մտքերի օգնությամբ կարելի է նվազեցնել կերածի քանակը և հակառակը, ինչ գործոններ են ստիպում մեզ շատ ուտել:
Ինչպես քիչ ուտել
Հետազոտողները պարզել են, որ ուտելիքի հանդեպ ավելի ուշադիր վերաբերմունքը թույլ է տալիս ուտել ավելի քիչ, քան սովորաբար: Այս նկատառումը կարելի է օգտագործել քաշի կորստի ծրագրերում:
Դա հնարավոր է անել հետևյալ կերպ՝ հիշեք, թե ինչ եք կերել նախորդ անգամ, և կերակրացանկը և առտաքին տեսքը, այս ամենը հետագայում կնվազեցնի սննդի չափաբաժինը:
«Մենք պարզել ենք, որ եթե մարդը հիշում է, որ նրա նախորդ սնունդը սննդարար էր, հաջորդ անգամ նա ավելի քիչ է ուտում»,- ասում է բժիշկ Էրիկ Ռոբինսոնը Լիվերպուլի Հոգեբանության, Առողջության և Սոցիումի ինստիտոտից:
Մի շեղվեք

Ուտել պետք է հանգիստ, առանց խոսելու և այլ բաների վրա շեղվելու: Գիտնականներն ապացուցել են, որ շեղվելով մենք ավելի շատ ենք ուտում, իսկ ավելի վատը այն է, որ դա կազդի հաջորդ սնվելու գործընթացի վրա:
«Դա լրիվ համապատասխանում է մեր հետազոտության նախորդ կետին՝ շեղվելով մարդն ավելի քիչ ուշադրություն է դարձնում ուտելիքին»,- ասում է Ռոբինսոնը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8938 անգամ
Читать на русском
|