Ինչպես երկարացնել վարդերի կյանքը. 5 կարևոր խորհուրդ
04.08.2016
Խորհուրդներ, որպեսզի գեղեցիկ ծաղիկները որքան հնարավոր է երկար ուրախացնեն ձեզ:
Կտրեք ցողունը
Մասնագետները խորհուրդ են տալիս դա անել 45 աստիճանի տակ իսկ ընթացքում ծաղիկները պահել հոսող ջրի տակ: Ցողունները պետք է կտրել ամեն երկու օրը` հեռացնելու համար վնասված ծայրերը:
Ազատվեք տերևներից
Ցողունի մասը, որը ջրի մեջ է լինելու, պետք է «մերկ» լինի: Եթե թողնեք տերևները, նրանք կսկսեն փչանալ և բակտերիաներ տարածել, ինչը կհանգեցնի ծաղիկների շուտ թառամելուն:
Պահեք մթեցված վայրում
Մի թողեք վարդերը արևի ուղիղ ճառագայթների տակ և էլեկտրական կենցաղային սարքերի մոտ: Դա նրանց «մահը» արագացնելու ամենալավ տարբերակն է: Մասնագետները նույնիսկ խորհուրդ են տալիս գիշերը պահել ծաղկեփունջը սառնարանում: Այդ կերպ նրանք ավելի երկար կմնան թարմ վիճակում:
Սնուցեք վարդերը
Դուք կարող եք օգտագործել պատրաստի խառնուրդներ կամ օգտագործել ձեռքի տակ գտնվող միջոցները: Ավելացրեք ¼ բաժակ սոդա ջրի մեջ, կամ սպիտակացուցիչ: ¼ թեյի գդալը մեկ լիտր ջրի համար կնվազեցնի բակտերիաների քանակը: Սակայն ուշադիր եղեք, մեծ քանակը կոչնչացնի ծաղիկները:
Մեկ այլ միջոց է ասպիրինը: Մասնագետները պնդում են, որ մեկ հաբը բավական է վարդերին կյանք հաղորդելու համար:
Շաքարավազը և խնձորի քացախը նույնպես տարբերակ են: Մինչև ծաղիկները ծաղկամանի մեջ դնելը ջրի մեջ ավելացրեք երկու ճաշի գդալ քացախ և երկու ճաշի գդալ շաքարավազ: Արդյունքը կգոհացնի ձեզ:
Փոխեք ջուրը
Թերևս ամենահասարակ և կարևոր խորհուրդը` փորձեք որքան հնարավոր է հաճախ փոխել ջուրը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 11933 անգամ
Читать на русском
|