Միֆեր կրծկալի մասին
03.08.2016
Ինչքան բազմազան կրծկալներ են հորինել` մեծացնող, փոքրացնող, ձգող, բարձրացնող: Խեղճ կուրծք: Արժե՞ գեղեցկության համար ենթարկել նրան այդպիսի տանջանքների:
Կան կանայք, ովքեր հրաժարվել են կրծկալներից, ինչը, ըստ նորագույն հետազոտությունների, բավականին ճիշտ է: Չնայած մեզանից շատերը չեն շտապում հրաժարվել դրանցից` հետևելով մի շարք միֆերի կրծկալների մասին:
Եթե կրծկալը չհանել գիշերը, կուրծքն ավելի երկար կպահպանի ձևը
Իրականում, կրծկալով քնելը տանջանք է, որը ոչ մի կերպ չի անդրադառնում ձևի վրա, սակայն շատ վատ կլինի գեղձերի համար:
Կրծկալը կկանխի կրծքերի կախվելը
Ոչ մի կրծկալ դեռ չի օգնել գենետիկ հակվածությունից, կերակրման հետևանքներից և քաշի կտրուկ տատանումներից:
Եթե կրծկալը ճիշտ կրել, այն կծառայի մի քանի տարի
Նույնիսկ ամենաորակյալ կրծկալը մշտական կրելուց կարող է լայնանալ մինչև 8 սմ: Համապատասխանաբար, այդ իրն արդեն պիտանի չի լինի:
Փոքր չափսի կրծկալում կուրծքը ավելի գայթակղիչ է երևում
Միգուցե որոշ տղամարդկանց ձգում է դուրս եկած կանացի բարեմասնությունները, սակայն գեղձերին այդպիսի հնարքը դժվար թե օգուտ բերի:
Բաժակի չափսը և ձևը պահող գոտուց կարևոր է
Ոչ, ձևը նշանակություն չունի, գոտու լայնությունն ու առաձգականությունն են ապահովում ներքնաշորի ճիշտ նստելը մարմնի վրա:
Սպիտակ կրծկալն ավելի քիչ նկատելի է բաց հագուստի տակ
Եթե ցանկանում եք ապահովել քիչ թափանցիկություն, ընտրեք մարմնագույնը:
Կրել թե չկրել կրծկալ՝ ձեր ընտրությունն է, սակայն հիշեք, որ կուրծքերը նույնպես հանգստի կարիք ունեն, ապահովվեք դրանց համար հանգստյան պահեր և ինքներդ ձեզ ազատ կզգաք:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 10288 անգամ
Читать на русском
|