Դիմահարդարում կատվի աչքեր, կատվի եղունգներ, այս ամենը նորաձև է այս սեզոնին: Ժամանակն է ցուցադրել վայրի կատվին նաև պեդիկյուրում:
Ամառը նորաձև բոկոտիկների, բաց կոշիկների շրջանն է և առիթ` ցուցադրել նորաձև պեդիկյուրը: Այս սեզոնում նորաձև են վառ նախշազարդերը և աչք ծակող գույները: Եթե նույնիսկ դուք ծիածանի գույների սիրահար չեք, միևնույն է, կարող եք համապատասխանել թրենդին:
Ահա նուրբ օրինակ, որը կգոհացնի ձեզ:
Նախնական փուլում մաքրեք ոտքերը, եղունգներին ճիշտ ձև տվեք: Այնուհետև քսեք հիմքը և երբ այն չորանա՝ երկու շերտով քսեք նուրբ վարդագույն լաք:
Վարդագույնի հետ շատ գեղեցիկ է նայվում նուրբ երկնագույնը: Վերցրեք այդ գույնի լաքը և եղունգների դիզայնի համար նախատեսված բարակ վրձինը ու դրանով գծեք վագրի գծեր` եղունգի պարագծով:
Քսեք փայլեցնող շերտ։
Այսպիսի տարբերակը կսազի յուրաքանչյուր կոշիկի հետ, առավել ևս՝ երկնագույն բոկոտիկների:
24-08-2026 10:45 «Keeper» ծանոթությունների կայքի կանայք անցյալ շաբաթ գնահատել են տղամարդկանց 77 591 լուսանկար: Ամենաբարձր միավորը հավաքել են թեթև մորուք ունեցող տղամարդիկ։ Երկրորդ տեղում կարճ և խնամված մորուքներն են, իսկ երրորդում՝ սափրված դեմքով տղամարդիկ։ Կզակի փոքր մորուքները հավաքել են ամենացածր միավորը՝ թեթև մորուքի ցուցանիշի կեսից էլ քիչ: Աութսայդերների թվում են նաև բեղերն ու մեծ մորուքները:
24-08-2026 10:35 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։ Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր Ֆորտ Մայերսից դեպի Բահամներ, որտեղ նախատեսում էր վերցնել իր ծնողներին։
24-08-2026 10:29 ԱՄՆ Միչիգան նահանգից մի զույգ, հանգստից տուն վերադառնալու ճանապարհին կանգ առնելով բենզալցակայանում, անսպասելիորեն վիճակախաղում շահել է 500 հազար դոլար, հայտնում է UPI-ն։ Ջենեսի շրջանի 64-ամյա բնակիչը Միչիգանի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ սկզբում ընդհանրապես չէր պատրաստվում տոմսեր գնել։ Սթենդիշ քաղաքում գտնվող Shell բենզալցակայանում նա հերթում հայտնվել էր մի գնորդի հետևում, որը մի քանի վիճակախաղի տոմս էր գնել։ Դա ոգեշնչել է տղամարդուն նույնպես փորձել բախտը։
24-08-2026 10:20 Oura Health ֆիննական ընկերությունը, որը արտադրում է վիրուսային «խելացի» մատանիներ, որոնք հետևում են ակտիվությանը և առողջությանը, ԱՄՆ-ում խմբային հայցի է ենթարկվում: Հայցում պնդվում է, որ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին քնի հետևման ճշգրտության վերաբերյալ: Հայցը ներկայացրել է Կալիֆոռնիայի բնակիչ Մեդիսոն Սուրբերը, որը Oura Ring 4 Gold-ը 2025 թվականի մայիսին գնել է 799 ավստրալական դոլարով: Հայցվորի խոսքով՝ Oura-ի մարքեթինգը կեղծ խոստումներ է տալիս քնի փուլերի որոշման բարձր ճշգրտության մասին, չնայած սարքում բացակայում են ուղեղի և աչքի անմիջական սենսորները, որոնք անհրաժեշտ են կլինիկական քնի չափման համար:
24-08-2026 09:57 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջապես հաստատեցին իրենց հարաբերությունները՝ միասին հայտնվելով պապարացիների առջև Լոնդոնի փողոցներում: Զույգը քաղաքում էր Էլորդիի նոր՝ «Շների աստղեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Նրանց սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին ապրիլին՝ Coachella փառատոնից հետո: Մայիսին Ջենները և Էլորդին լուսանկարվեցին Հավայան կղզիներ կատարած ուղևորության ժամանակ նախաճաշելիս, իսկ մի քանի օր անց զույգին նկատեցին Լոս Անջելեսում՝ Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հետ: