Ամուր ընկերությունը զույգերի միջև բարձրացնում է հարաբերությունների որակը
20.07.2016
Պերդյու համալսարանի հոգեբանները հարցում են անցկացրել 186 կամավորների շրջանում, որոնք 16 ամիս և ավելի գտնվում են ռոմանտիկ հարաբերությունների մեջ: Նրանց հարցրել են, թե ամենից շատ ի՞նչն է իրենց դուր գալիս իրենց զույգի հետ հարաբերություններում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ զույգերի միջև ընկերությունը զգալիորեն բարձրացնում է բավարարվածության զգացողությունը ինտիմ կյանքում և երկարացնում հարաբերությունները:
Զույգն առաջին հերթին պետք է ընկեր լինի: Գիտնականների կարծիքով, շատ զույգեր կարող են լուծել մի շարք խնդիրներ ընկերության շնորհիվ՝ օրինակ, գտնելով ընդհանուր հետաքրքրություններ:
Վերջերս նաև Ֆլորիդա համալսարանի գիտնականներն ապացուցել էին, որ հաճախ սեքսով զբաղվելը նույնպես բարձրացնում է հարաբերությունների որակը:
Կարելի է եզրակացնել, որ ամուր և երկարատև հարաբերություններ ունենալու համար պետք է լինել լավ ընկեր և հաճախ զբաղվել սիրով:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4881 անգամ
Читать на русском
|