Երբ ակադեմիկոս, հայտնի ավիաշինարար, ինքնաթիռների շարժիչների ստեղծող Ալեքսանդր Միկուլինի մոտ առողջական խնդիրներ առաջացան, նա տարվեց այնպիսի մեթոդի ստեղծմամբ, որը թույլ կտար մոռանալ հիվանդությունների մասին և ապրել երկար ու լիարժեք կյանքով:
Երկարակեցության գաղտնիքը
Ակադեմիկոս Միկուլինը ստեղծեց մարզանք, որը բաղկացած է հասարակ վարժությունից, այսպես ասած, ցնցումից՝ կրունկների հարված հատակին: Այս մեթոդը թույլ է տալիս լավացնել արյան հոսքը, կանխել անոթների խցանումը, կարգավորել ճնշումը: Այն նաև լավացնում է ուղեղի աշխատանքը, իսկ գլխացավերից և ծանրության զգացողությունից նույնիսկ հետք չի մնում:
Ուղիղ կանգնեք, միացրեք ոտնաթաթերը, սեղմեք ատամները: Բարձրացրեք կրունկները 3-5 սմ և կտրուկ իջացրեք: Ցնցման շնորհիվ անոթների փականները լրացուցիչ խթան են ստանում արյունը վերև հրելու համար:
Կատարեք 30 բարձրացում-իջեցում օրական 5 անգամ և կարող եք մոռանալ հիվանդությունների մասին: Արեք առանց շտապելու՝ մեկ ցնցում մեկ վայրկյանում:
Այսպիսի մարզանքը օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր աշխատանքի բերումով ամբողջ օրը նստած են կամ կանգնած:
Օրգանիզմի ցնցումը տրոմբոֆլեբիտի, սրտի և ուղեղի կաթվածների լավագույն կանխարգելումն է: Զարմանալի է, որ այս հսարակ վարժությունը այդքան օգտակար է:
20-01-2026 11:29 Ընդամենը մեկ չափաբաժին լոբազգի օգտագործելու դեպքում «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջնում է 5-6%-ով: Այս միացության մակարդակը նորմավորելու համար բավարար է օգտագործել ընդամենը մեկ չափաբաժին լոբի, ոլոռ կամ ոսպ: Լոբազգիները ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս և դանդաղ են մարսվում: Ճիշտ է, լոբազգիներն ունեն նաև տհաճ կողմնակի ազդեցություններ, որոնցից են որովայնի փքվածությունը, բարձր գազաարտադրությունը և դիարեան: Սակայն ժամանակի հետ այդ տհաճ ախտանիշներն անհետաում են:
20-01-2026 11:27 Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։ Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ։ Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով...»:
20-01-2026 11:09 Բելլա Հադիդը հրապարակայնորեն խոսել է Dolce & Gabbana նորաձևության տան դեմ՝ մեղադրելով ապրանքանիշին «տարիներ շարունակ ռասիզմի, սեքսիզմի, մոլեռանդության և քսենոֆոբիայի» մեջ՝ Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը սպիտակամորթ մոդելներ ներկայացնելու համար։ 29-ամյա սուպերմոդելը խոսել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը ապրանքանիշը քննադատության է ենթարկվել Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը մասնակցել են բացառապես սպիտակամորթ մոդելներ։
20-01-2026 06:33 Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ 26-ամյա Բրուքլինը, որը երկար ժամանակ օտարացած է եղել իր ծնողներից, առաջին անգամ անկեղծորեն խոսել է իրենց հակամարտության պատճառների մասին։ Նա հրապարակել է «Պատմություններ» շարք, որտեղ մեղադրել է ծնողներին իր ողջ կյանքի ընթացքում չափազանց վերահսկողական լինելու մեջ և պնդել, որ նրանք մանիպուլյացիաներ են անում հասարակական կարծիքի հետ՝ ստեղծելով «ամուր ընտանիքի» կեղծ պատկերացում։
20-01-2026 01:20 Չինացի Ծյան Յուեցինգը յոթ երեխաների մայր է և ապրում է Վենչժոու քաղաքում։ Ըստ 101-ամյա կնոջ՝ նա սիրում է ուշ քնել, գիշերը հեռուստացույց դիտել և քաղցրավենիք խորտիկներ ուտել։ Հարազատների պատմելով՝ նա հաճախ արթուն է մնում մինչև ժամը 2:00-ն և արթնանում է մոտավորապես 10:00-ին։ Ծյան առավոտը սկսում է մի բաժակ կանաչ թեյով, իսկ նրա առաջին կերակուրը սովորաբար ուշ նախաճաշն է կամ բրանչը։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: