Էմբեր Հերդը մեղադրում է Ջոնի Դեպին ընտանեկան բռնության մեջ
28.05.2016
Ամբողջ աշխարհը քննարկում է 52-ամյա Ջոնի Դեպի և 30-ամյա Էմբեր Հերդի անսպասելի բաժանման լուրը: Այսօր հայտնի է դարձել դրա պատճառը՝ դերասանուհին մեղադրում է Դեպին ընտանեկան բռնության մեջ:
Պարզվել է, որ Հերդը դիմել է դատարան, արգելելու Դեպին մոտենալ իրեն՝ կոպիտ վերաբերմունքի պատճառով:
Որպես ապացույց նա դատարանին ներկայացրել է լուսանկար, որտեղ դերասանուհին կապտուկներով է, ինչը դա առաջին դեպքը չէ:
Լրագրողները պարզել են, որ հակամարտությունն այնքան է խորացել, որ Էմբերը նույնիսկ 911 է զանգահարել, սակայն, երբ ոստիկանությունը հասել էր, Դեպն արդեն տանը չէր: Իսկ արդեն հաջորդ աշխատանքային օրը Էմբերը բաժանման հայց է ներկայացրել:
«Դա ոչ այսօր է տեղի ունեցել, ոչ երեկ, դա արդեն շատ վաղուց է կատարվում, և այժմ Էմբերը որոշել է վերջ տալ ամեն ինչին: Նա ստիպված դիմել է դատարան, որպեսզի պաշտպանի իրեն: Դա դժվար որոշում էր, բայց՝ անհրաժեշտություն: Էմբերին շատ դժվար է հիմա», - պատմել է աղբուրը:
Մայիսի 23-ին, ամուսնությունից 15 տարի անց, Հերդը բաժանման հայց է ներկայացրել: Իր առաջին մեկնաբանության ժամանակ Դեպը խնդրել է հարգել իր անձնական կյանքի իրավունքը և հույս հայտնել, որ բաժանման ձևակերպումը արագ տեղի կունենա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5054 անգամ
Читать на русском
|