Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Սելին Դիոնն առաջին հարցազրույցն է տվել ամուսնու մահից հետո

20.05.2016

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը տվել է առաջին, շատ անկեղծ հարցազրույցը ամսուսնու մահից հետո և պատմել, թե ինչպես է հրաժեշտ տվել իր կյանքի սիրուն:

Այնպես էր ստացվել, որ վերջին անգամ ամուսինները հեռոխոսով են խոսել: Ռենեն զանգահարել էր Սելինին, երբ նա պատրաստվում էր բեմ դուրս գալ: «Նա ասաց. «Ես քեզ հիանալի շոու եմ ցանկանում և ես քեզ շատ սիրում եմ», - պատմել է երգչուհին:

Երբ երեկոյան Սելինը վերդարձավ նրա ամուսինն արդեն քնած էր, իսկ առավոտյան նա արդեն չկար:

600x580

«Ես չէի ցանկանում նրան արթնացնել: Ես պետք է մտնեի և ասեի՝ ես քեզ սիրում եմ, ես այստեղ եմ: Բայց ես չեմ ցանկանում ապրել այս ափսոսանքով: Ես ուզում էի ավելի լավ անել, երբ չարթնացրի նրան», - կիսվել է երգչուհին:

Ամուսնու մահի մասին Սելինն իմացել է հունվարի 14-ի առավոտյան՝ բուժքույրից: Երգչուհին հիշում է, թե ինչպես է ներս մտել, լավ փակել դուռը, որպեսզի երեխաները չհասկանան ինչ է տեղի ունեցել:

«Ես ասացի. «Խոսք տուր, որ չես անհանգստանա: Իմ հետ ամեն ինչ լավ է, երեխաների հետ ամեն ինչ լավ է, մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի: Հերիք տանջանքներին: Հանգիստ գնա», - հիշում է Սելինը:

600x580

Փոքր որդիներին՝ 5-ամյա Նելսոնին և Էդիին, Սելինը բացատրել է, թե որտեղ է նրանց հայրիկը՝ օգտագործելով «Առաջ և վեր» մուլտֆիլմի դրվագներից մեկը: Երեխաները այժմ գիտեն, որ նա թռել է օդապարիկով և երբեք այլևս չի վերադառնա:

Երգչուհու ամուսինը, ով երկար տարիներ եղել է նրա պրոդյուսերը, մահացել է քաղցկեղի դեմ երկար պայքարելուց հետո:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14734 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-11-2026 12:06
Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03
Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00
Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 1168 անգամ
10.11.2026
Դիտվել է 415 անգամ
13.11.2026
Դիտվել է 214 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster