Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

6 վարժություն հիշողության լավացման համար

29.04.2016

Մեր որովայնի կամ ոտքերի մկաններին ժամանակ է պետք վերականգնվելու համար: Նույն կերպ դա պետք է մեր ուղեղին:

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ ուղեղի ակտիվությունը մեծանում է, երբ մենք անգործ ենք կամ միևնույն աշխատանքով ենք զբաղված, որը չի պահանջում մեծ ուշադրություն: Եվ դա, իրոք, այդպես է: Հիշեք, թե որքան գաղափարներ են հայտնվել ձեր գլխում աման լվանալիս կամ լվացք անելիս:

Եվ մի ծանրաբեռնեք ձեզ անպետք տեղեկություններով, առանց այդ էլ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, երբ տեղեկատվական հոսքը մեզ ուղղակի տանում է:

Հիշելու ունակությունը կարելի է և պետք է լավացնել: Եթե դուք արդեն երրորդ անգամ կորցնում եք ձեր ձեռնոցները, ապա հիշողություն լավացնելը ձեզ ավելի է պետք, քան նոր զույգ ձեռնոցներ:

Ահա 6 վարժություն՝ հիշողությունը մարզելու համար.

Արտաբերեք ձեր հեռախոսահամարը: Ուշադրություն դարձրեցի՞ք, որ բաժանում եք թվերը հստակ խմբերի: Հաջորդ անգամ փորձեք հիշել ձեր գնացուցակը, բայց ոչ ամբողջությամբ, այլ բաժանված խմբերի: Օրինակ, 5 բան կենցաղային բաժնից, 6 բանջարեղեն, 4 կաթնամթերք և այլն: Այդպես շատ ավելի հեշտ կլինի հիշել:

Որպեսզի հիշեք նոր գործընկերոջ անունը, արաբերեք այն: Բարձրաձայն ասելով բառերը, մենք աշխատացնում ենք մեր ուղեղի ավելի շատ հատվածներ, այսինքն այդ դեպքում մեր ուղեղն ավելի շատ է կենտրոնանում զրուցակցի անվան վրա, քան եթե մենք այն բարձրաձայն չասենք:

Այս վարժությունն աբստրակտ մտածելակերպով մարդկանց համար է լավ: Շատ հաճախ մենք իրերը դնում ենք որևէ տեղ, իսկ հետո չենք կարողանում հիշել, թե որտեղ: Հաջորդ անգամ, դնելով իրը որևէ տեղ, պատկերացրեք թե ինչպես է այն պայթում: Եթե դուք մոռանաք, որտեղ եք դրել այն, ապա հիշեք, որտեղ էր ձեր մոտ պայթել: Իրոք, դուք պետք է, որ հիշեք, թե այդ պայթյունը եղել է ձեր հյուրասենյակո՞ւմ, թե՞ խահանոցում:

 600x580

Փոխեք սովորությունները: Շատ բաներ մենք մեխանիկորեն ենք անում՝ մաքրում ատամները, արդուկում շորերը, գնում աշխատանքի: Ժամանակ առ ժամանակ փոխեք սովորական բաները՝ գնացեք աշխատանքի այլ ճանապարհով, շորերը երեկոյան արդուկեք, ատամի խոզանակը այլ ձեռքում պահեք: Այս ամենը թույլ կտա վերադառնալ իրականություն և կենտրոնանալ պահի վրա՝  այստեղ և հիմա: Ավտոմատ գործողությունները կքչանան, իսկ գիտակցաբար կատարվողները կշատանան:

Նայեք անծանոթ պատկերներին 5 վայրկյանի ընթացքում, այնուհետև թվարկեք մանրուքները, որոնք ձեզ հիշվել են: Եթե նկատել եք 5 բանից քիչ, վիճակը վատ է, շարունակեք մարզվել: Հինգից-ինը առարկա համարվում է լավ արդյունք, իսկ 9-ից ավել հիանալի:

Սեղանին դրեք 6 տարբեր իր, ծածկեք սրբիչով, այնուհետև հանեք այն: Դանդաղ հաշվեք մինչև տասը և կրկին փակեք իրերը: Նկարեք թղթի վրա ինչ եք տեսել: Աստիճանաբար շատացրեք իրերի քանակը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13189 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1272 անգամ
19.06.2026
Դիտվել է 394 անգամ
23.06.2026
Դիտվել է 214 անգամ
25.06.2026
Դիտվել է 91 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster