Նորվեգիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց գերծանր քաշային կարգում Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 250 կգ (113+137) արդյունքով վստահորեն գրավեց առաջին տեղը:
Խուրշուդյանը լավագույնն էր թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում:
Երկամարտում նա մեկ կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոտֆրիդին:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 17-ամյա Արփինե Դանիելյանը երկամարտի 213 կգ (93+120) արդյունքով 6-րդն էր:
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին անգամ թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը:
10-02-2025 12:01 Մինչ աշխարհը քննարկում է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հնարավոր ամուսնալուծությունը, Դոնալդ Թրամփը հիշել է նրանց։ Դա տեղի է ունեցել The New York Post-ի լրագրողների հետ զրույցում, ովքեր հարցրել են ԱՄՆ 47-րդ նախագահին, թե արդյոք նա մտադիր է կատարել իր խոստումը և վտարել բրիտանացի արքայազնին Ամերիկայից։ «Ես չեմ ուզում դա անել։ Ես նրան հանգիստ կթողնեմ։ Նա արդեն բավական խնդիրներ ունի կնոջ հետ։ Վերջինս սարսափելի է»,- ասել է Թրամփը։
10-02-2025 10:59 Գիտնականները պարզել են, որ հնեցված պանիրների չափավոր օգտագործումն օգնում է ավելացնել կյանքի տևողությունը։ Այս մասին հաղորդել են Տեխասի A&M համալսարանի մասնագետները։ Նշվում է, որ այնպիսի պանիրները, ինչպիսին են չեդերը, բրին և պարմեզանը, պարունակում են սպերմիդին կոչվող քիմիական նյութ, որի օգտագործումն ապահովում է զարկերակային արյան ավելի ցածր ճնշում, 40 տոկոսով իջեցնում է սրտի անբավարարության և այլ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը:
10-02-2025 10:51 Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է BMC Neurology ամսագրում, մանրակրկիտ ուսումնասիրել է վիտամին D-ի պակասի եւ դեմենցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության՝ տկարամտության ամենատարածված ձեւի միջեւ կապը: Ուսումնասիրությունները հաստատել են կապը վիտամին D-ի պակասի եւ Ալցհեյմերի հիվանդության եւ դեմենցիայի վտանգի բարձրացման միջեւ: Նաեւ պարզվել է, որ վիտամին D-ի խիստ անբավարարությունը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության հավանականության 51 տոկոս աճի:
10-02-2025 09:55 Աշխարհի 48-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Դոհայում անցկացվող WTA-1000 մրցաշարում։ Հայաստանի ներկայացուցիչը մրցեց 36-րդ ռակետ, չինացի Սինյույ Վանի հետ եւ առավելության հասավ 7։6 (7։3), 1:6, 7:6 (7:5) հաշվով։ 2-րդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Դարյա Կասատկինայի եւ աշխարհի 59-րդ ռակետ, ռուսաստանցի Պոլինա Կուդերմետովայի դիմակայության հաղթողի հետ։
10-02-2025 01:52 Շարունակվում է Սանտա Բարբարայի ամենամյա 40-րդ միջազգային կինոփառատոնը, որին ավելի վաղ մասնակցել էր Անջելինա Ջոլին։ Կիրակի օրը կինոմրցանակաբաշխության շրջանակում «Վիրտուոզներ» մրցանակաբաշխությանը ներկա են եղել Սելենա Գոմեսը, Արիանա Գրանդեն, «Անորայի» աստղ Մայքի Մեդիսոնը և այլ հյուրեր։
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։