Ասպիրինը միայն գլխացավի համար չէ
15.04.2016
Ասպիրինը դեղ է, որը պետք է լինի բոլորի մոտ: Մեզանից շատերն այն ընդունում են, երբ ջերմում են կամ գլխացավ ունեն: Սակայն այն նաև լավ ցավազրկող է: Այս դեղի բաղադրիչը սալիցիլաթթուն է, որը և այն դարձնում է օգտակար և արդյունավետ դեղամիջոց:
Ասպիրինն ունի նաև օգտագործման այլ ազդեցություններ:
Վերականգնում և մաքրում է մաշկի բջիջները
Սալիցիլաթթուն օգնում է նվազեցնել այտուցվածությունները, հանել կարմրությունը և ազատվել բշտիկներից: Նրա օգնությամբ հեշտությամբ կարելի է հանել մաշկի պնդացած բջիջները:
Մանրացրեք 5 հաբ, խառնեք ¼ բաժակ ջրի հետ և ավելացրեք 1 թեյի գդալ մեղր: Թողեք այն 10 րոպե, այնուհետև լվացեք դեմքը գոլ ջրով և քսեք մածուկը խնդրահարույց մասերին:
Այս դիմակը կարելի է օգտագործել այնքան մինչև զգաք դրական արդյունք:
Ազատում է թեփից
Ասպիրինը կարող է ձեզ օգնել ազատվել թեփից: Մանրացրեք 2-3 հաբ և ավելացրեք ձեր շամպունի մեջ: Թողեք այն ձեր գլխի վրա մի քանի րոպե, այնուհետև լվացեք: Սալիցիլաթթուն ուժեղ և արդյունավետ խոնավացենող միջոց է:
Օգնում է ծաղիկներին երկար մնալ ծաղկամանում
Բոլորը գիտեն, թե որքան շուտ են թառամում թարմ կտրված ծաղիկները: Դա այն պատճառով է, որ արտադրում են էտիլեն գազ, ինչը դրանց շուտ մաշում է: Եթե ցանկանում եք դանդաղեցնել այդ ընթացքը, ավելացրեք փոշիացված հաբը ջրի մեջ: Այդ պարագայում ծաղիկները երկար մնում են թարմ:
Հեռացնում է կոշտ դեղին հետքերը
Դեղին հետքերը, որոնք սովորաբար մնում են հագուստի թևատակերի մասում գրեթե անհնար է հեռացնել սովորական միջոցով: Սակայն քչերը գիտեն, որ ասպիրինը կատարյալ տարբերակ է այդ հետքերի նախնական մշակման համար:
Վերցրեք 5 հաբ, փոշիացրեք և խառնեք ¼ բաժակ ջրի մեջ: Օգտագործեք այն քրտինքի հետքերից ազատվելու համար: Քսեք այն հետքի վրա մի քանի րոպեով, այնուհետև ողողեք հագուստը և գցեք լվացքի մեքենայի մեջ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 12052 անգամ
Читать на русском
|